Ի՞նչ է պետք իմանալ Հայաստանի` 2020թ. պետբյուջեի նախագծի մասին։ Տեղեկություն` թվերով
28.10.2019,
18:29
Երկուշաբթի մեկնարկեցին հանրապետության` 2020 թվականի պետբյուջեի նախագծի քննարկումները։
ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանի Ազգային ժողովի պրոֆիլային հանձնաժողովներում երկուշաբթի մեկնարկեցին հանրապետության` 2020 թվականի պետբյուջեի նախագծի քննարկումները։
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է հաջորդ տարվա ֆինանսական գլխավոր փաստաթղթի ցուցանիշներն ու նպատակները։
Պահպանողական ակնկալիքներ
Ինչպես հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, բյուջեի հիմքում դրվում են ավելի պահպանողական ակնկալիքներ` մակրոտնտեսական կայունության ապահովման նպատակով։
«2019 թվականի բյուջեի հավելվածում նշված էր տնտեսության 4.9 տոկոսանոց աճ, բայց եթե նայենք 9 ամիսների տնտեսական ցուցանիշներին, ապա կտեսնենք, որ տնտեսական աճի ակնկալիքներն առավել բարձր են»,– ասաց նա։
Նա նշեց, որ իշխանությունների քաղաքական խնդիրը 2020-2022 թվականների բարձր տնտեսական աճի մոդելին անցնելն է` իրատես համարելով ՀՆԱ–ի 7-9–տոկոսանոց աճին հասնելը։
Ինչպես նշեց Փաշինյանը, Հայաստանի` 2020 թվականի պետբյուջեն գրեթե համընկնում է հետհեղափոխական ակնկալիքների հետ։
«Շատ կարևոր է նշել, որ մարդկային կապիտալի մեջ ներդրումները տպավորիչ են, աճել են առողջապահության, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտի բյուջետային ծախսերը»,– ասաց նա։
Եկամուտներ և ծախսեր
Ինչպես հայտնեց Հայաստանի ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը, խորհրդարանական հանձնաժողովներում ներկայացնելով հաջորդ տարվա պետբյուջեի նախագիծը, պետբյուջեի պակասուրդը կկազմի 183 մլրդ դրամ (մոտ 385 մլն դոլար) կամ ՀՆԱ–ի 2.6 տոկոսը։
Նրա խոսքով, 2020 թվականի պետբյուջեի եկամտային հոդվածը սահմանված է 1.698 տրլն դրամի (մոտ 3.57մլրդ դոլար), իսկ ծախսայինը` 1.880 տրլն դրամի չափով
(մոտ $3,95 մլրդ)։
«2020 թվականին առաջին անգամ մենք չենք ֆինանսավորելու պակասուրդը բյուջետային օժանդակության վարկերի հաշվին, քանի որ ներուժ կա ներքին շուկայից վարկային միջոցներ ներգրավելու համար»,– նշեց ֆինանսական գերատեսչության ղեկավարը։
Սոցիալական ոլորտ
Փաշինյանի խոսքով, 2020 թվականին ուժի մեջ կմտնեն Հարկային օրենսգրքի փոփոխությունները, որոնք, մասնավորապես, նախատեսում են եկամտային հարկի հարթ սանդղակ։ Արդյունքում գրեթե 200 հազար քաղաքացիներ կկարողանան զգալ աշխատավարձերի բարձրացումը, որն անվանական չի լինի։
«Կառավարությունն ակնկալում է որոշակի տնտեսական ակտիվություն և սոցիալական դրության փոփոխություն Հարկային օրենսգրքի բարեփոխման արդյունքում»,– ասաց վարչապետը։
Բացի այֆ, երեխայի ծննդյան միանվագ նպաստը 2020 թվականի հուլիսի 1–ից կկազմի 300 հազ դրամ ներկայիս 50 հազար դրամի փոխարեն առաջին երեխայի և 150 հազար դրամի փոխարեն`երկրորդ երեխայի համար։ Մինչև 2 տարեկան երեխայի խնամքի ամենամսյա նպաստները 18 հազար դրամից կդառնան 25.5 հազար դրամ։
Հունիսի 25–ին Հայաստանի խորհրդարանն ընդունեց Հարկային օրենսգրքի փոփոխությունների և լրացումների փաթեթը, որոնց համաձայն, ենթադրվում է շահութահարկի նվազեցում 2 տ.կ.–ով, եկամտահարկի հարթ սանդղակի ներդրում, սկսած 23 տոկոսից, որը երեք տարվա ընթացքում կկրճատվի մինչև 20 տոկոս։
Պաշտպանողական ծախսեր
Կառավարության ղեկավարը տեղեկացրեց նաև հաջորդ տարի 25.3 տոկոսով պաշտպանողական ծախսերի աճի մասին 2018 թվականի համեմատ։ Այդ նպատակին, Փաշինյանի խոսքով, ծրագրվում է հասնել կոռուպցիայի դեմ պայքարում շոշափելի ձեռքբերումների շնորհիվ։
Հայաստանի` 2018 թվականի պետբյուջեի համաձայն, պաշտպանողական ծախսերը կազմել էին 234 մլրդ դրամ (մոտ $490 մլն)։ 2019 թվականին տվյալ ցուցանիշն ավելացել է մինչև 312 մլրդ դրամ (շուրջ $655 մլն)։
Վարչապետի լավատեսությունը
Փաշինյանը հայտնեց, որ լավատեսորեն է տրամադրված տնտեսության և հանրապետության ապագայի հարցում։ «Երկրի տնտեսությունը լավ թափ է առել, և մեր խնդիրն է` անել հնարավորինս, որ ոչ միայն այդ տեմպը չնվազի, այլ նաև արագանա, որ հասնենք այնպիսի ցուցանիշի, որի դեպքում սոցիալ–տնտեսական փոփոխություններն ավելի արագ կկատարվեն և ավելի արդյունավետ և ավելի շոշափելի բոլոր քաղաքացիների համար»,– ընդգծեց նա։ -0-

Загружается новость ...
"Право"