Շուկաների եռուզեռը, հանրային տրանսպորտի աղմուկը. ինչ են կարոտում արտերկրում սովորող ուսանողները. HSBC-ի ուսումնասիրություն

06.09.2019, 18:44
Շուկաների եռուզեռը, հանրային տրանսպորտի աղմուկը. ինչ են կարոտում արտերկրում սովորող ուսանողները. HSBC-ի ուսումնասիրություն:
Շուկաների եռուզեռը, հանրային տրանսպորտի աղմուկը. ինչ են կարոտում արտերկրում սովորող ուսանողները. HSBC-ի ուսումնասիրություն

ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Արտերկրում սովորող ուսանողների 74%-ը նշում է, որ ամենից շատ կարոտում է հայրենիքին բնորոշ ձայները, նույնիսկ եթե ընտանիքի հետ առցանց ճաշում է կամ կանոնավոր շփվում հեռախոսային հավելվածների միջոցով։ Այնուամենայնիվ, չնայած դժվարություններին, որոնք ի հայտ են գալիս սկզբանական փուլում, նրանց մեծ մասը (99%) համաձայն է, որ արտերկրում սովորելը տևական դրական ազդեցություն ունի:

HSBC-ն ստեղծել է «Հայրենիքի ձայնը» (Sounds of Home) նախագիծը՝ ձայնագրությունների շարք Apple Music, Deezer, IMVU, iTunes, Musical.ly հարթակների համար: Այն արտերկրում սովորող ուսանողներին տեղափոխում է հայրենիք: 

HSBC-ի ուսումնասիրության համաձայն՝ ընտանիքի և ընկերների հետ կապը պահելու համար արտերկրում ուսանողների մեծ մասն (97%) օգտվում է տեսազանգերից, Instagram, WeChat և WhatsApp հարթակներից, որոնց միջոցով նրանք մասնակցում են առցանց ընտանեկան ընթրիքներին և տեղեկանում ընկերների կյանքում վերջին փոփոխություններին. բայց և այնպես նրանք շարունակում են կարոտել հայրենիքը: Ուսանողների 55%-ն օգտվում է WhatsApp –ից կամ տեսազանգերից, 50%-ը՝ ֆեյսբուքից, իսկ 21%-ը՝ WeChat-ից: 

Ուսանողների 92%-ն ասում է, որ արտերկրում սովորելիս կարոտում է հայրենիքի միջավայրը. 10-ից 6-ը (57%) նշում է, որ ամենից շատ կարոտում է զգայական փորձառությունները, իսկ երեք չորրորդը (74%) կարոտում է հենց ձայնային միջավայրը: 

Միջազգային ուսանողները նշում են, որ ամենից շատ կարոտում են մայրենի լեզուն (50%), շուկաների եռուզեռը (26%), հանրային տրանսպորտի աղմուկը (25%), թռչյունների ճռվողյունը, միջատների կամ կենդանիների (20%) արձակած հնչյունները:

   Որպեսզի արտերկրում սովորող ուսանողները կարողանան իրագործել իրենց նպատակը և պահեն կապը հայրենիքի հետ, HSBC-ն թողարկել է «Հայրենիքի ձայնը/Sounds of Home» նախագիծը՝ աշխարհի տարբեր երկրներին բնորոշող հնչյունների ձայնագրություններ, որը մշակել են արտերկրում ուսում ստացած հայտնի մարդիկ: Նախագծում տեղ գտած ձայնագրությունները հասանելի են Apple Music, Deezer, IMVU, iTunes, Musical.ly հարթակներում: HSBC-ն նաև տեսագրել է հիշողություններ արթնացնող հնչյունների ձայնագրման ու մշակման ընթացքը, որի համար կարող եք այցելել youtube :

Արտերկիր տեղափոխվելը հետաքրքիր փորձառություն է ուսանողների համար, որոնք (99%) նշում են, որ այն երկարատև դրական ազդեցություն է ունենում իրենց կյանքի վրա, սակայն որոշ ժամանակ է պահանջվում հարմարվելու համար: Արտերկրում սովորող ուսանողներից հինգից երկուսը (43%) առնվազն շաբաթը մեկ անգամ կամ ավելի հաճախ հայրենիքի հանդեպ կարոտ է զգում, նրանց գրեթե կեսն (49%) ասում է, որ ընտանիքի ու ընկերների հանդեպ կարոտն ազդել է ուսման վրա, իսկ հինգից երկուսը (40%) նշում է, որ այն ազդել է քնի վրա: Հայրենիքի հանդեպ կարոտն ամենից հաճախ առաջ է գալիս գիշերային ժամերին՝ հատկապես 22:00-ից 24:00 ընկած ժամանակահատվածում: 

Բարոնուհի Սյուզան Գրինֆիլդը՝ Օքսֆորդի համալսարանի նախկին ուսանող և Nero-Bio ընկերության գլխավոր տնօրենը, նշում է. «Արտերկրում սովորող ուսանողները ծնվել են թվային դարաշրջանում, որը միավորում է մարդկանց, բայց նրանց մեծ մասը կարոտում է իրենց ծանոթ կենսակերպը: Թեև երիտասարդ սերունդը չի ապրում զուգահեռ իրականությունում, դժվարությունը ընտանիքի, ընկերների, հարազատ միջավայրի ու լեզվի բացակայությունը լրացնելու մեջ է: Ձայնն ու հոտն ավելի ազդեցիկ են, քան մյուս երեք զգայական ընկալումները, ամենատարածվածն ու ամենաքիչ շոշափելին: Միգուցե, հայրենիքը կարոտելիս հնչյունները կարևոր դեր են խաղում, քանի որ դրանք բարդ է տեղավորել մեկ հիշողության սահմաններում. դրանք առավել մեծ ազդեցություն ունեն մեր գիտակցության վրա: Հնչյուններն օգնում են երևակայել, մտքում մշակել քո անձնական սցենարը: Սա նշանակում է, որ դրանք կարող են օգտագործվել սեփական ինքնազգացողությունը բարելավելու նպատակով»: 

Չնայած դժվարություններին` օրինակ՝ հյուրընկալող երկրում բանկային հաշիվ բացելուն (35%) կամ հայրենիք ճամփորդելու համար գումար խնայելուն՝ (40%) ինքնուրույնությունն ու նոր փորձառությունները համարվում են արտերկրում սովորելու հիմնական առավելությունները (60%): Արտերկրում սովորող ուսանողների 84%-ը կարծում է, որ ոչ միայն նոր հմտություններ է ձեռք բերել, այլև ներքուստ ավելի ուժեղ է դարձել: 

«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրեն Փոլ Էդգարը նշում է. «Արտերկրում սովորելիս նոր հնարավորություններ բացահայտելը հետաքրքիր գործընթաց է, դու դառնում ես առավել վստահ և ընդլայնում ես մտահորիզոնդ: Այնուամենայնիվ, միանգամայն նոր միջավայրն արթնացնում է ընտանիքի և ընկերների հետ կապված հիշողություններ: Որպես արտերկրում սովորած և ապրած մարդ՝ ես գիտեմ, թե ինչ է նշանակում հայրենիքի կարոտը: 

«Հայրենիքի ձայնը» նախագիծը ստեղծվել է՝ օգնելու համար արտերկրում սովորող ուսանողներին պահել կապը հայրենիքի հետ: Ծանոթ հնչյուններ լսելով՝ նրանք ավելի մոտ են զգում հարազատներին: Ֆինանսական հարցերում աջակցություն տրամադրելուց բացի, սա նոր հարթակ է, որի միջոցով HSBC-ն օգնում է արտերկրում սովորող ուսանողներին անցնել այս բարդ փորձառության միջով, կայանալ և ուսումից քաղել առավելագույնը»: 

«Հայրենքի ձայնը» HSBC-ի պատվերով իրականացված անկախ հետազոտություն է արտերկրում սովորող ուսանողների փորձառության մասին: Այն հեղինակավոր ուսումնասիրություն է ուսանողների՝ նոր երկիր տեղափոխվելու զգացողությունների, հայրենիքի նկատմամբ կարոտի ընկալման ու օտար երկրում ապրելու փորձառության մասին: 

Ուսումնասիրությունը ներկայացնում է արտերկրում սովորող 11 երկրներից ու տարածաշրջաններից (Ավստրալիա, Չինաստան, Ֆրանսիա, Գերմանիա, Հոնկոնգ, Հնդկաստան, Մալայզիա, Սինգապուր, Թայվան, Միացյալ Թագավորություն և ԱՄՆ) 897 ուսանողի կարծիքը: 

Հարցումների համար հիմք են ծառայել 17-29 տարեկան ուսանողների կարծիքները, ովքեր ներկայումս սովորում կամ վերջին հինգ տարիների ընթացքում սովորել են արտերկրում: Հարցումներն իրականացվել են 2019թ. հունիսի 12-24-ը:–0–