441.06
4.43
403.38
+2
Եղանակը Երևանում
Հայ

2017 թ.–ի առանցքային քաղաքական իրադարձությունների տասնյակն` ըստ «Նովոստի–Արմենիա»–ի

13:24
25 Դեկտեմբերի 2017
ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Անցնող տարին Հայաստանի համար իսկապես բեկումնային էր, որոշիչ երկրի ապագան։ Գրանցվեցին բազմաթիվ իրադարձություններ, որոնք հանգեցրեցին մեծ թվով քաղաքական գործընթացների և երևույթների։ «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է 2017 թ.–ի առանցքային քաղաքական իրադարձությունների տասնյակը։

1. Ազգային ժողովի ընտրություններ

парламент

Անխոս, 2017 թ.–ի կարևորագույն քաղաքական իրադարձություններից էին ապրիլի 2–ին կայացած ԱԺ ընտրությունները, որին մասնակցեց 5 կուսակցություն և 4 դաշինք։ Այս ընտրություններն առաջին համապետական ընտրություններն էին 2015 թ.–ին սահմանադրական փոփոխությունների ընդունումից հետո, որոնք նախատեսում են անցում խորհրդարանական իշխանավարման 2018 թ.–ին գործող նախագահի լիազորությունների ժամկետի ավարտից հետո։ Ընտրությունների արդյունքում ԱԺ անցավ 4 քաղաքական ուժ` իշխող ՀՀԿ–ն (58 մանդատ), «Ծառուկյան» դաշինքը (31) և «Ելք» դաշինքը (9), ինչպես նաև ՀՅԴ–ն (7)։ Այս ընտրություններն առանձնացան հետընտրական անսովոր հանդարտ շրջանով։ Չնայած ընդդիմությունն ահազանգում էր բազմաթիվ խախտումների մասին, զանգվածային բողոքի ակցիաներ չգրանցվեցին։ Միաժամանակ ԵԱՀԿ և ԱՊՀ միջազգային դիտորդները նշեցին, որ ընտրություններն անցել են թափանցիկ և արդար մրցակցային պայքարում։

2. ԵՄ–ի հետ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր

подписание, Армения–ЕС

Նոյեմբերի 24–ին Բրյուսելում կայացած ԵՄ «Արևելյան գործընկերության» ծրագրի 5–րդ գագաթնաժողովի շրջանակում Հայաստանն ու ԵՄ–ն ստորագրեցին Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր, որը կողմերը նախաստորագրել էին դեռ մարտի 21–ին։

Փաստաթղթերը ստորագրեցին հայկական կողմից ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, ԵՄ–ի կողմից` ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին։ Ստորագրության արարողությանը ներկա էին նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու Եվրախորհրդարանի ղեկավար Դոնալդ Տուսկը։

Նոր համաձայնագրում, մասնավորապես, դիտարկվում են Հայաստան – ԵՄ փոխգործակցության ամրապնդման հնարավորություններ այնպիսի կարևորագույն ոլորտներում, ինչպիսիք են քաղաքականությունը, տրանսպորտը, էներգետիկան, բնապահպանությունը, առևտուրն ու ներդրումային նախագծերը։

Համաձայնագրի ստորագրումը լայն հնարավորություններ է բացում երկրի համար, քանի որ նախատեսում է փորձագիտական, ֆինանսական, տեխնիկական աջակցություն Հայաստանի տնտեսական կայունության և ինստիտուտների զարգացման համար։ Այս ամենն աստիճանաբար թույլ կտա բարելավել երկրի ներդրումային մթնոլորտն օտարերկրացի ներդրողների համար և հիմք կստեղծի Հայաստանի և ԵՄ–ի միջև առևտրային ու ֆինանսական հարաբերությունների հետագա խորացման համար։

Հայաստանը դեռ 2013 թ.–ի նոյեմբերին պետք է ԵՄ–ի հետ ստորագրեր Ասոցացման և ազատ առևտրի գոտու համաձայնագիրը։ Սակայն դրանից երկու ամիս առաջ պաշտոնական Երևանը հայտարարեց, որ մտադիր է դառնալ Մաքսային միության անդամ և մասնակցել եվրասիական ինտեգրմանը։ Այդպիսով, ԵՄ–ի հետ Հայաստանի մերձեցման գործընթացը սառեցվեց շուրջ 4 տարով։ Համաձայնագրի ստորագրումից հետո Հայաստանը դարձավ ԵՏՄ միակ երկիրը, որը նման համաձայնագիր է ստորագրել ԵՄ–ի հետ։

3. Սարգսյան–Ալիև հանդիպումը Ժնևում

Серж Саргсян и Ильхам Алиев

Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը հոկտեմբերի 16–ին Ժնևում անցկացրեցին բանակցություններ` ԵԱՀՄ ՄԽ համանախագահների մասնակցությամբ։ Հանդիպմանը ներկա էին նաև երկու երկրների արտգործնախարարներն ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը։ Բանակցություններից հետո տեղի ունեցավ նախագահների առանձնազրույցը։ ԵԱՀԿ ՄԽ–ն հանդես եկավ համատեղ հայտարարությամբ` ամփոփելով հանդիպման արդյունքները։ Հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում էր, որ նախագահները համաձայնել են միջոցներ ձեռնարկել բանակցային գործընթացի ակտիվացման ուղղությամբ և լրացուցիչ քայլեր ձեռնարկել շփման գծում լարվածության նվազման ուղղությամբ։

Համանախագահները հայտնեցին իրենց գոհունակությունը երկարատև ընդմիջումից հետո կայացած բանակցությունների կապակցությամբ։ Նրանք հաստատեցին կողմերի հետ աշխատելու պատրաստակամությունն` ուղղված ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը։

4. Պաշտպանական վարկ ՌԴ–ից

Флаги Армении и России

ՀՀ կառավարությունը հոկտեմբերի 12–ի նիստի ժամանակ հավանություն է տվել Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների միջև ՀՀ–ին պետական արտահանման վարկ (100 մլն դոլարի) տրամադրելու մասին համաձայնագրի կնքմանը։ Համաձայն փաստաթղթի, ՌԴ–ն Հայաստանին տրամադրում է վարկ տարեկան 3% տոկոսադրույքով, 15 տարի մարման ժամկետով (2023–2037 թթ.), միաժամանակ Հայաստանը վարկային միջոցներից պետք է օգտվի 2018–2022 թթ.–ին։ Հայկական կողմը պետք է վարկն օգտագործի հաշվարկված արտադրանքի մատակարարման վերաբերյալ պայմանագրերից յուրաքանչյուրի արժեքի մինչև 90 տոկոսի ֆինանսավորման համար։ Կանխավճարային վճարումները կազմում են յուրաքանչյուր պայմանագրի արժեքի ոչ պակաս քան 10 տոկոսը։

5. ԵԱՀԿ երևանյան գրասենյակի փակում

ОБСЕ, OSCE

ԵԱՀԿ երևանյան գրասենյակը դադարեցրեց իր գործունեությունը 2017 թ.–ի օգոստոսի 31–ին։ ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը դեռ մայիսի 5–ին տեղեկացրեց, որ ԵԱՀԿ գրասենյակի մանդատի երկարաձգման համաձայնագիր ձեռք չի բերվել։ Այդ ընթացքում հայկական ԶԼՄ–ներում ակտիվորեն լուրեր էին շրջանառվում այն մասին, որ գրասենյակի փակումն Ադրբեջանի «ձեռքի գործն է»։ Բալայանի խոսքով, Ադրբեջանը կոշտ և ապակառուցողական դիրքորոշման պատճառով հայտնվել է մեկուսացման մեջ ԵԱՀԿ–ում։ Նա նշել է, որ արգելափակելով երևանյան գրասենյակի աշխատանքը Բաքվում գրասենյակի փակումից հետո` Ադրբեջանը փաստորեն զրկում է կազմակերպությանը լիարժեք առաքելությունից Հարավային Կովկասում, ինչը բացասաբար կազդի ոչ միայն ԵԱՀԿ–ի տարածաշրջանային, այլև կազմակերպության ողջ գործունեության վրա։

6. «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի ընդունում

солдаты

ՀՀ ԱԺ պատգամավորները նեյեմբերի 15-ին ընդունեցին «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» աղմկահարույց օրենքը։ Նոր օրինագծով առաջարկվում է պարտադիր զինվորական ծառայության զորակոչից ուսումնառության նպատակով տարկետում տրամադրել միայն այն դեպքում, եթե Հայաստանում հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատություններում բակալավրի, կամ դիպլոմավորված մասնագետի, կամ ինտեգրված կրթական ծրագրով սովորող քաղաքացին պաշտպանության նախարարության հետ կնքում է քաղաքացիաիրավական բնույթի պայմանագիր՝ ուսումնառության ընթացքում ռազմական պատրաստություն անցնելու և ուսումնառության ավարտից հետո պաշտպանության նախարարության կողմից նշված վայրում և պայմաններում զինվորական ծառայություն անցնելու մասին, սակայն այս պարագայում այդ ուսանողները 2-ի փոխարեն կծառայեն 3 տարի ժամկետով։ Հատկանշական է, որ նախապատրաստման ու քննարկման փուլում օրինագիծը հանրային բողոքի լայն ալիք բարձրացրեց. շաբաթվա ընթացքում մի շարք բուհերի ուսանողներ, որոնք ներկայացնում եմ «Հանուն կրթության զարգացման» նախաձեռնությունը, դուրս էին գալիս բողոքի ակցիաների ու բոյկոտում էին դասերը։

7. Հերթական քայլը` ղարաբաղյան հակամարտության կարգավորման մադրիդյան սկզբունքներն ապրապնդելու ուղղությամբ

Сергей Лавров

Նոյեմբերի 20-ին Հայաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ևս մեկ անգամ հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման մադրիդյան սկզբունքներն ապրապնդելու սկզբունքների ամրապնդումն անհրաժեշտ պայման է խաղաղ բանակցային գործընթացի համար։ Նա հաստատել է, որ Մինսկի խմբի համանախագահների առաջարկները ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ մնում եմ բանակցային սեղանին ։ Լավրովը նշել է, որ այդ բաղադրիչները ձևակերպված են փաթեթային և շատ դժվար է վերցնել դրանցից մեկը կամ երկուսը ու սկսել բանակցությունները նրանց շուրջ, «քանի որ այդ պարագայում դուրս են մղվում բալանսավորման կոմպոնենտները ու չի լինի այն արդյունքը, որը մենք բոլորս ակնկալում ենք»։ Այսպիսով, Լավրովի այս հայտարարությունը ցույց տվեց,սկզբունքներում փոփոխություններ կատարաելու փորձերը կհանգեցնեն առավել մեծ լարվածության։ Նման հայտարարություն Ռուսաստանի ԱԳ նախարարն արել է Բաքու կատարած այցի ժամանակ, որտեղ նա մասնավորապես հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբում ներկայացված են բոլոր այն երկրները, որոնք կարող են նպաստել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, այդ պատճառով կառույցի ձևաչափն ընդլայնելու անհրաժեշտություն չկա։

8. Հայ–թուրքական արձանագրություններից հրաժարվելը

президент Серж Саргсян на Генассамблее ООН

ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 72-րդ նստաշրջանում իր ելույթի ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ 2018 թվականի գարունը Հայաստանը մտնելու է առանց հայ-թուրքական արձանագրությունների: «Հայ–թուրքական դիվանագիտական հարաբերությունների հաստատման» ու «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին» արձանագրությունները Հայաստանի ու Թուրքիայի արտգործնախարարները ստորագրել են 2009 թվականին հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում։ Փաստաթղթերը պետք է վավերացվեին երկու երկրների խորհրդարանների կողմից։ Սակայն 2010 թվականի ապրիլի 22-ին Սերժ Սարգսյանը ստորագրեց հրամանագիր արձանագրությունների վավերացման գործընթացը դադարեցնելու վերաբերյալ` հայտարարելով, որ Թուրքիան պատրաստ չէ շարունակել այդ գործընթացը։

Արդեն դեկտեմբերի 13-ին Հունաստանում իր ելույթի ժամանակ ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը կրկնեց նախագահի հայտարարությունը արձանագրություններից հրաժարվելու մասին, քանի որ Թուրքիան առաջ է քաշել անհիմն նախապայմաններ, որոնք հակասում են արձանագրությունների տառին և ոգուն: Թուրքիայի ԱԳՆ-ն արձագանքել է Նալբանդյանի հայտարարությանը, մեղադրելով հայկական կողմը միջազգային հանրությունը մոլորությանը մատնելու մտադրության մեջ, նշելով նաև, որ արձանագրությունները մինչ օրս գտնվում են Թուրքիայի խորհրդարանի արտաքին գործերի հանձնաժողովի օրակարգում։ Ընդ որում Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեվլյութ Չավուշօղլուն իր հերթին հայտարարեց, որ արձանագրությունները ստորագրվել են որոշակի նախապայմաններով։ Սակայն հայկական կողմը անպատասխան չթողեց Չավուշօղլույի նման հայտարարությունները։ Մասնավորապես, ՀՀ ԱԳՆ-ի մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը նշեց, որ դրանք սուտ են։ Նա ասաց, որ նույն տրամաբանությամբ կարելի է հայտարարել, որ արձանագրությունների շուրջ ընթացող բանակցային գործընթացի շրջանակում Թուրքիան խոստացել է ճանաչել Արցախի անկախությունը։ Բալայնը հիշեցրեց, որ 2008-ին բանակցությունները սկսվել են թուրքական կողմի հետ փոխադարձ պայմանավորվածությամբ, ըստ որի, այդ գործընթացը չի կարող ունենալ ոչ մի նախապայման, ինչի հիման վրա բանակցություններ են ընթացել ու ստորագրվել են ցյուրիխյան արձանագրությունները։

9. Aurora Prize մրցանակաբաշխությունը Երևանում

Аврора Том Катена и Шарль Азнавур

Նոբելյան խաղաղության մրցանակի հայկական տարբերակը` Aurora–ն Prize մրցանակաբաշխությունը կայացել է մայիսի 29-ին Երևանում։ Մրցանակաբաշխությունը սկսվել է վավերագրական ֆիլմի ցուցադրությամբ, որը պատմում է Հայոց ցեղասպանության ու Ավրորա Մարդիգանյանի մասին, ով իր կյանքը նվիրաբերել է ցեղասպանության մասին իրազեկվածության բարձրացման գործին և ում պատվին է կոչվել է մրցանակը։ Ֆիլմը ցուցադրվել է Սերժ Թանկյանի «Ավրորայի երազանքը» ստեղծագործության ուղեկցությամբ` Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի կատարմամբ՝ Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ:

2017 թվականի «Ավրորա» մրցանակը շնորհվեց բժիշկ Թոմ Քաթինային, որը կաթոլիկ միսիոներ է` ԱՄՆ Նյու Յորք նահանգի Ամստերդամ քաղաքից: Նա հազարավոր մարդկանց կյանք է փրկել՝ լինելով Սուդանի Նուբայի լեռներում։ Քաթինան այդ տարածաշրջանի միակ մշտապես գործող վիրաբույժն էր:Հիվանդանոցը դիմակայել է 11 կառավարական ռմբակոծությունների։

«Ավրորա» մրցանակի դափնեկիրը Հայոց ցեղասպանությունը վերապրածների անունից կստանա 100 հազար ԱՄՆ դոլար պարգև՝ շարունակելու իր գործունեությունը, ինչպես նաև 1 միլիոն ԱՄՆ դոլար դրամաշնորհ, որը բացառիկ հնարավորություն կտա շարունակելու նվիրատվության շղթան՝ աջակցելով իրեն ոգեշնչած կազմակերպություններին:

Aurora Prize-2017-ի հատուկ հյուրերն էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Ամենայն Հայոց Կաթողիկոսը Գարեգին Բ-ն, վարչապետ Կարեն Կարապետյանը, նախարարներ և այլ բարձրաստիճաններ։ Երեկոյի հատուկ հյուրերն էին աշխարհահռչակ շանսոնիե Շառլ Ազնավուրը, ով հանձնեց մրցանակը, ու «Մանչեսթեր Յունայթեդի» ու Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։

10. Հայ-ռուսական միացյալ զորախմբի մասին համաձայնագրի վավերացումը

Российская военная база ЮВО в Армении

Հայ խորհրդարականները հոկտեմբերի 5-ին կայացած նիստում վավերացրել են Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի զորքերի միացյալ խմբավորման մասին համաձայնագիրը, որը հուլիսի 14-ին վավերացրել է նաև Ռուսաստանի պետական դուման։

Երկու կողմերից լիազորված կառույցներ են նշանակվում պաշտպանության նախարարությունները, որոնք էլ որոշում են միացյալ զորախմբի կազմը՝ հնարավոր սպառնալիքների և ռազմաքաղաքական իրավիճակի վերլուծության հիման վրա: Խաղաղ ժամանակ միացյալ զորախմբի հրամանատարությունը կրճատված կազմով գործում է ՀՀ ԶՈւ կազմում:

Փաստաթղթի բացատրությունում նշված է, որ միացյալ զորախումբը նախատեսված է Կովկասյան տարածաշրջանում ռազմական անվտանգություն ապահովելու համար: Այն կոչված է կանխելու և հետ մղելու Ռուսաստանի և Հայաստանի դեմ հնարավոր զինված հարձակումը տարածաշրջանի սահմաններում: Զորախմբի խնդիրների մեջ է մտնում նաև երկու երկրների ցամաքային և օդային սահմանների պաշտպանությունը:

Համաձայնագիրը ստորագրվել է 2016-ի նոյեմբերի 30-ին ՄոսկվայումՀայաստանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարներ Վիգեն Սարգսյանի և Սերգեյ Շոյգուի կողմից։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:37
23 Դեկտեմբերի 2022
ԳեոՊրոՄայնինգ ընկերությունը Սանկտ Պետերբուրգի մրցաշարին հայ բռնցքամարտիկների մասնակցության հովանավոր (ՖՈՏՈ)
Դեկտեմբերի 11-ից 18-ը Սանկտ Պետերբուրգում անցկացվեց բռնցքամարտի հերթական ամենամյա պատանեկան մրցաշարը. ՖՈՏՈ
10:15
30 Հոկտեմբերի 2022
HONOR 70-ի բնութագիր. հասանելի ֆլագման՝ գեղեցիկ դիզայնով
Այս տարվա մայիսին HONOR-ը ներկայացրեց իր ֆլագմանյան շարքը, որը բաղկացած է HONOR 70-ից, HONOR 70 Pro-ից և HONOR 70 Pro+-ից
15:39
11 Հուլիսի 2022
Կրքեր Հիսուս Քրիստոսի 77 մետրանոց արձանի կառուցման շուրջ. ԿԳՄՍՆ–ն պահանջում է դադարեցնել, Ծառուկյանի հիմնադրամն արձագանքում է
Կրքեր Հիսուս Քրիստոսի 77 մետրանոց արձանի կառուցման շուրջ. ԿԳՄՍՆ–ն պահանջում է դադարեցնել, Ծառուկյանի հիմնադրամն արձագանքում է
14:14
16 Հունիսի 2022
Կրկնօրինակու՞մ, թե՞ ոգեշնչում. նամականիշերի եվրոպական մրցույթին ՀՀ–ի նամականիշի հեղինակները մեկնաբանել են գրագողության կասկածի հետ կապված սկանդալը
Կրկնօրինակու՞մ, թե՞ ոգեշնչում. նամականիշերի եվրոպական մրցույթին ՀՀ–ից ներկայացված նամականիշի հեղինակները մեկնաբանել են գրագողության կասկածի հետ կապված սկանդալը
14:44
04 Ապրիլի 2022
Ռազմական գործողությունների մեկնարկի և Արցախն ու Սյունիքն ամբողջությամբ կորցնելու ռիսկի մասին. քաղաքագետը մեկնաբանել է ստեղծված իրավիճակը
Ռազմական գործողությունների մեկնարկի և Արցախն ու Սյունիքն ամբողջությամբ կորցնելու ռիսկի մասին. քաղաքագետը մեկնաբանել է ստեղծված իրավիճակը
12:12
29 Հոկտեմբերի 2021
Թվային փոխակերպում. Ամերիաբանկն առաջինը Հայաստանում ներդնում է էկոհամակարգերի առցանց միջավայր
Ամերիաբանկը միակն է Հայաստանում, որը ստեղծել է թվային էկոհամակարգերի և լուծումների համախումբ
14:02
03 Օգոստոսի 2021
Հայաստանում արդեն շրջանառվում է COVID-19–ի «Դելտա» վտանգավոր շտամը.ի՞նչ է հայտնի նրա մասին
Հայաստանում արդեն շրջանառվում է COVID-19–ի «Դելտա» վտանգավոր շտամը. պատմում ենք նրա վտանգի և առանձնահատկությունների մասին
10:15
25 Հունիսի 2021
Կցանկանայինք զարգանալ, բայց տարածք չկա. Sevan Startup Summit 2021–ը չի կայանա, իշխանությունները տարածք չեն տրամադրել
Կցանկանայինք զարգանալ, բայց տարածք չկա. Sevan Startup Summit 2021–ը չի կայանա, իշխանությունները տարածք չեն տրամադրել
11:19
04 Հունիսի 2021
Թշնամու նշանառության տակ. ինչպե՞ս են ապրում տավուշցիներն Ադրբեջանի կողմից օկուպացիայի սպառնալիքի ներքո. «Նովոստի–Արմենիա»–ի ռեպորտաժը սահմանամերձ Տավուշից (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Թշնամու նշանառության տակ. ինչպե՞ս են ապրում տավուշցիներն Ադրբեջանի կողմից օկուպացիայի սպառնալիքի ներքո. «Նովոստի–Արմենիա»–ի ռեպորտաժը սահմանամերձ Տավուշից.ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
14:17
25 Փետրվարի 2021
Արցախյան պատերազմ. հադրութցի փախստականների կյանքը պատերազմից առաջ և հետո. ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ
Արցախյան պատերազմ. հադրութցի փախստականների կյանքը պատերազմից առաջ և հետո. ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ
16:53
18 Նոյեմբերի 2020
Ի՞նչ է VPN–ը, ինչո՞ւ է այն հարկավոր
Ի՞նչ է VPN–ը, որ՞ն է դրա առավելությունը, ո՞վ կարող է դրանից օգտվել և ինչպե՞ս, պատասխանում ենք այս թեմայի վերաբերյալ բոլոր հիմնական հարցերին
14:48
27 Հոկտեմբերի 2020
Ձախողված ադրբեջանա–թուրքական բլիցկրիգ. այսօր լրանում է արցախյան երկրորդ պատերազմի մեկ ամիսը
Ձախողված ադրբեջանա–թուրքական բլիցկրիգ. այսօր լրանում է արցախյան երկրորդ պատերազմի մեկ ամիսը