Վարազդատ Լալայանը՝ ծանրամարտի աշխարհի կրկնակի չեմպիոն
11.10.2025,
19:31
Ծանրորդ Վարազդատ Լալայանը կարիերայում երկրորդ անգամ հռչակվել է աշխարհի չեմպիոն
ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Վարազդատ Լալայանը Նորվեգիայի Ֆյորդե քաղաքում ավարտին մոտեցող առաջնության գերծանր քաշայինների պայքարում կարիերայում երկրորդ անգամ հռչակվել է աշխարհի չեմպիոն՝ երկամարտի 461 կգ արդյունքով (211+250 կգ), հաղորդում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։
Առանձին վարժություններում ևս Լալայանն արժանացել է ոսկե մեդալներին: Պոկում վարժությունում նա գլխավերևում պահել է 211 կգ կշռող ծանրաձողն, իսկ հրում վարժությունում հաջողությամբ բարձրացրել է 250 կգ-ն:
+110 կգ քաշայինների պայքարում աշխարհի փոխչեմպիոնի կոչմանն արժանացել է Գոռ Մինասյանը՝ երկամարտի 447 կգ արդյունքով (205+242 կգ):

