Ուիմբլդոնի թենիսի մրցաշարը, որն այս տարի անցնում է 125-րդ անգամ, հոբելյանական տոնակատարությունների ծրագիր և հուշանվերներ է պատրաստել թենիսի երկրպագուների ու մրցումների մասնակիցների համար:
Ուիմբլդոնի թենիսի մրցաշարը, որը խոտի վրա անցկացվող սեզոնի ամենագլխավոր մրցաշարն է, կանցկացվի Լոնդոնի արվարձաններից մեկում հունիսի 20-ից հուլիսի 3-ն ընկած ժամանակահատվածում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Հոբելյանական մրցաշարի մեկնարկից առաջ Ուիբլդոնը թարմացրել է իր տարբերանշանն ու վեբ-կայքը: «Մենք փորձել ենք թողնել այն ավանդական ձևով, սակայն, միաժամանակ, դարձրել ենք ավելի համապատասխան այսօրվան, այն հարմար է օգտագործել ինչպես թղթե արտադրանքի, այնպես էլ էլեկտրոնային կրիչների վրա», - նշել է ակումբի վարչության նախագահ Ֆիլիպ Բրուքը:-0-