ԵՐԵՎԱՆ, 11 մարտի./Նովոստի–Արմենիա/. Լեգենդար Զինեդին Զիդանը կգլխավորի Մադրիդի «Ռեալը»։ Այս մասին նշվում է ակումբի պաշտոնական կայքում։
Քիչ առաջ «Ռեալի» տնօրենների խորհուրդը որոշում կայացրեց հեռացնել Սանտիագո Սոլարիին ակումբի գլխավոր մարզչի պաշտոնից։
Ակումբի նոր գլխավոր մարզիչ նշանակվեց Զինեդին Զիդանը։
Կողմերի միջև կնքվել է պայմանագիր, որի ժամկետը նախատեսված է մինչև 2022 թ.–ը։
Հիշեցնենք, որ Զիդանը գլխավորել է «Ռեալը» 2016-2018թթ.։–0–