Մխիթարյան. Եթե խոսքը գումարի մասին լիներ, ես «Շախտյորից» ոչ թե «Բորուսիա», այլ «Անժի» կտեղափոխվեի

08.02.2017, 17:46
«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Դորտմունդի «Բորուսիայի» երկրպագուներին վստահեցրել է, որ գումարով չի առաջնորդվել այլ ակումբ տեղափոխվելիս։
Մխիթարյան. Եթե խոսքը գումարի մասին լիներ, ես «Շախտյորից» ոչ թե «Բորուսիա», այլ «Անժի» կտեղափոխվեի
ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Դորտմունդի «Բորուսիայի» երկրպագուներին վստահեցրել է, որ գումարով չի առաջնորդվել այլ ակումբ տեղափոխվելիս։

«Ես չգիտեմ, թե ինչն եմ սխալ արել: Եթե խոսքը գումարի մասին լիներ, ես «Շախտյորից» ոչ թե «Բորուսիա», այլ «Անժի» կտեղափոխվեի: Սակայն դա ինձ պետք չէ»,– ասել է Մխիթարյանը, ավելացնելով, որ ցանկանում է հետագային նայել, Հայաստանի հավաքականի ավագի խոսքն է մեջբերել «Bild Sport»-ը, գրում է armsport.am–ը։

Նախորդ մրցաշրջանի վերջին հայ ֆուտբոլիստը չի երկարացրել գերմանական ակումբի հետ պայմանագիրը՝ նախընտրելով տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»։ -0-