Մանուէլ Պետրոսյանը դարձել է շախմատի միջազգային մրցաշարի հաղթող

29.04.2025, 13:41
Հայ գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը դարձել է Հնդկաստանում անցկացված շախմատի միջազգային մրցաշարի հաղթող
Մանուէլ Պետրոսյանը դարձել է շախմատի միջազգային մրցաշարի հաղթող

ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ Հայ գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը դարձել է Հնդկաստանում անցկացված «3rd Maharashtra International Grandmaster Chess Tournament 2025» շախմատի միջազգային մրցաշարի հաղթող։

Մանուէլը 9 հնարավորից վաստակեց 7.5 միավոր և կիսեց 1-3-րդ հորիզոնականները, հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։

Լրացուցիչ ցուցանիշներով լավագույն եռյակը ունեցավ հետևյալ տեսքը. 

1-ին տեղ՝ Մանուէլ Պետրոսյան (Հայաստան)

2-րդ տեղ՝ Լևան Փանցուլաիա (Վրաստան)

3-րդ տեղ՝ Բորիս Սավչենկո (Ռուսաստան)։