«Հիանալի լուր». Մխիթարյանի տեսանյութի 13–ամյա քենիացին գտնվել է (ՎԻԴԵՈ)
17.09.2019,
10:42
13–ամյա քենիացի տղան, ում ցույց էին տվել Հայաստանի հավաքականի և «Ռոմա»–ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տեսահոլովակում, գտնվել է
ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. 13–ամյա քենիացի տղան, ում ցույց էին տվել Հայաստանի հավաքականի և «Ռոմա»–ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի #ASRoma տեսահոլովակում, գտնվել և վերամիավորվել է ընտանիքի հետ։ Այդ մասին հայտնում է «Ռոմա»–ի Twitter–ը։
«Ակումբը համագործակցել է զարմանալի @missingchild_ke–ի հետ հուլիսին` բարձրացնելու համար Քենիայում կորած երեխաների մասին իրազեկվածությունը»,– նշվում է հաղորդման մեջ։
«Խորհրդանշական է, որ երեխան գտնվել է այն օրը, երբ Մխիթարյանն իր առաջին գոլն է խփել «Ռոմա»–ի կազմում»։
«Հիանալի լուր»,– մեկնաբանել է Մխիթարյանը։
«Ռոմա»–ի էջում հրապարակվել է տեսանյութը։ -0-