Հենրիխ Մխիթարյանը հրաժարվել է երկարացնել «Բորուսիայի» հետ պայմանագիրը
31.05.2016,
10:58
Հայաստանի ֆուտբոլի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հրաժարվել է երկարացնել պայմանագիրն ակումբի հետ:
ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի ֆուտբոլի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հրաժարվել է երկարացնել պայմանագիրն ակումբի հետ, երեքշաբթի փոխանցում է Bild գերկանական պարբերականը։
Մխիթարյանը մտադիր է մնալ «Բորուսիայում» մինչև պայմանագրի ավարտը, որի ժամկետը լրանում է 2017 թվականի ամռանը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է Գերմանիայի գավաթի լավագույն ռմբարկու, ինչպես նաև Բունդեսլիգայի լավագույն ֆուտբոլիստ` խաղացողների վարկածով։ -0-