Հայ շախմատիստները բարելավել են իրենց միջազգային վարկանիշը «Գրանդ Սվիս 2025» շախմատի մրցաշարում (ՖՈՏՈ)

17.09.2025, 10:05
Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում ավարտին մոտեցավ «Գրանդ Սվիս 2025» շախմատի մրցաշարը. ՖՈՏՈ
Հայ շախմատիստները բարելավել են իրենց միջազգային վարկանիշը «Գրանդ Սվիս 2025» շախմատի մրցաշարում (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբեր․/Նովոստի Արմենիա/. Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում ավարտին մոտեցավ «Գրանդ Սվիս 2025» շախմատի մրցաշարը: Այս մասին հայտնում են Շախմատի ֆեդերացիայից։

 Տղամարդկանց մրցաշարին մասնակցեցին 33 երկրների 116 ուժեղագույն շախմատիստներ:

 Լարված պայքարի արդյունքում 2026 թ.-ի հավակնորդների մրցաշարում մասնակցության իրավունք ստացան 8 միավորով առաջին հորիզոնականը զբաղեցրած Անիշ Գիրին (Նիդերլանդներ) և 7.5 միավորով երկրորդ հորիզոնականը զբաղեցրած Մաթիաս Բլյուբաումը (Գերմանիա):

Հայ շախմատիստների արդյունքները 11 խաղափուլից հետո.

-Շանթ Սարգսյան՝ 6.5 միավոր

 -Արամ Հակոբյան՝ 6 միավոր

  -Ռոբերտ Հովհաննիսյան՝ 5.5 միավոր

  -Գաբրիել Սարգսյան՝ 5 միավոր

  -Հայկ Մարտիրոսյան՝ 5 միավոր

 Շանթ Սարգսյանը զբաղեցրեց մրցանակային 20-րդ հորիզոնականը և 14,1 կետով բարելավեց իր միջազգային վարկանիշը:

Արամ Հակոբյանը զբաղեցրեց մրցանակային 30-րդ հորիզոնականը և 13,3 կետով բարելավեց իր միջազգային վարկանիշը:

Կանանց մրցաշարին մասնակցեցին 26 երկրների 56 ուժեղագույն շախմատիստուհիներ: Կանանց հավակնորդների մրցաշարում մասնակցության իրավունք ստացան 8 միավորով առաջին հորիզոնականը զբաղեցրած Վաիշալի Ռամեշբաբուն (Հնդկաստան) և նույնքան միավորով երկրորդ հորիզոնականը զբաղեցրած Եկատերինա Լահնոն (ՖԻԴԵ):

  Հայ գրոսմայստեր Էլինա Դանիելյանը վաստակեց 6 միավոր և զբաղեցրեց մրցանակային 18-րդ հորիզոնականը։

Լիլթ Մկրտչյանը վաստակեց 4.5 միավոր։


Ավելի օպերատիվ լուրերին հետևեք մեր Տելեգրամում