Էլմիրա Կարապետյանը՝ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր (ՖՈՏՈ)
12.03.2025,
11:28
Հրաձիգ Էլմիրա Կարապետյանը՝ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր․ ՖՈՏՈ

ԵՐԵՎԱՆ, 12 մարտի․/Նովոստի–Արմենիա/․ Խորվաթիայի Օսիեկ քաղաքում ընթացող Հրաձգության մեծահասակների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականը նվաճեց առաջին մեդալը։ 1
10մ օդամղիչ ատրճանակ սոլո մրցաձևի կանանց պայքարում Էլմիրա Կարապետյանը դարձավ փոխչեմպիոն, հայտնում է Հայաստանի հրաձգության ֆեդերացիան։
«Մեր մարզուհին որակավորման փուլում 48 միավորով սահմանեց Եվրոպայի ռեկորդ և առաջին հորիզոնականով անցավ եզրափակիչ փուլ։ Ոսկե մեդալի համար պայքարում Կարապետյանը 13:15 հաշվով զիճեց չեզոք դրոշի ներքո հանդես եկող Լյուբով Յասկևիչին և դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն», – նշվում է հաղորդագրության մեջ։