«Բորուսիայի» տնօրենը հիասթափված է Մխիթարյանից

26.08.2016, 14:15
Դորտմունդի «Բորուսիայի» գործադիր տնօրեն Հանս Յոահիմ Վատցկեն պատմել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի` «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելու մասին:

 «Բորուսիայի» տնօրենը հիասթափված է Մխիթարյանից
ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Դորտմունդի «Բորուսիայի» գործադիր տնօրեն Հանս Յոահիմ Վատցկեն պատմել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի` «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելու մասին, ընդգծելով, որ հիասթափված էր նրանից։

«Հենրիխը վատ տղա չէ, և նա երբեք ուղիղ կերպով չի ստել մեզ։ Բայց լինում են դեպքեր, երբ մարդու խոսքերը կարելի է մեկնաբանել տարբեր կերպ։ Մեզ մոտ միշտ զգացում է եղել, որ Մխիթարյանը կմնա «Բորուսիայում»։ Այն լեգենդը, թե նրան ստիպել է տեղափոխվել չար գործակալը, ճշմարտությանը չի համապատասխանում»,– Վատցկեի խոսքն է մեջբերում sports.ru–ն։

Նրա խոսքով, Մինո Ռայոլան, իհարկե, ինքնատիպ մարդ է` հակված լարվածության ավելացմանը, սակայն նա միշտ պաշտպանում է խաղացողի շահերը։

«Իսկ Մխիթարյանն ակնհայտորեն ցանկանում էր տեղափոխվել «Մանչեսթեր»: Մյուս կողմից, մենք նրա դիմաց այնքան գումար ստացանք, որ ես գրեթե անհնար էի համարում: Ես հիասթափվել էի նրանից, քանի որ Գերմանիայի առաջնության Գավաթի «Բավարիայի» հետ եզրափակիչում նա տուգանայինը չխփեց: Իսկ մենք ցանկանում էինք, որ նա դա անի, քանի որ առաջատար խաղացողը պետք է դիմի նման քայլի: Սակայն ես հիասթափված չեմ նրա հեռացումից», - ասել է Վատցկեն: -0-