«Ալաշկերտը» կհանդիպի գերակումբի հետ Չեմպիոնների լիգայի առաջին փուլում

19.06.2018, 14:52
«Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբի մրցակիցը Չեմպիոնների լիգայի առաջին փուլում որոշվել է Շվեյցարիայի Նյոնում երեքշաբթի անցկացված վիճակահանությունում։
 «Ալաշկերտը» կհանդիպի գերակումբի հետ Չեմպիոնների լիգայի առաջին փուլում
ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբի մրցակիցը Չեմպիոնների լիգայի առաջին փուլում որոշվել է Շվեյցարիայի Նյոնում երեքշաբթի անցկացված վիճակահանությունում։

Հայկական ակումբը մրցաշարի մեկնարկին կհանդիպի շոտլանդական «Սելտիկի» հետ։

ՉԼ որակավորման ռաունդի առաջին խաղերը կկայանան հուլիսի 10–ին և 11–ին, պատասխան խաղերը` հուլիսի 17–ին և 18–ին։ -0-