Օբամեյանգը կարիերան կարող է շարունակել Իսպանիայում
08.11.2019,
13:57
Օբամեյանգը կարիերան կարող է շարունակել Իսպանիայում. հայտնի է ակումբը։
ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Լոնդոնի «Արսենալի» հարձակվող Պիեր Էմերիկ Օբամեյանգը կարիերան կարող է շարունակել Իսպանիայում։
Загружается новость ... "Лево"
Ինչպես հաղորդում է armsport–ը, հղում անելով El Chiringuito-ն, 30-ամյա գաբոնցի հարձակվողի ծառայություններով հետաքրքրված է «Բարսելոնան»։
Օբամեյանգը «Արսենալ» է տեղափոխվել Դորտմունդի «Բորուսիայից» 2018 թվականի հունվարին` 64 միլիոն եվրոյի դիմաց։
ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում Օբամեյանգը 11 հանդիպման է մասնակցել ու 8 գոլի հեղինակ է դարձել։–0–

