ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթել է Իսպանիայի թիմին Շախմատի համաշխարհային 44–րդ օլիմպիադայի վերջին` 11–րդ տուրում, որն անցկացվում է Հնդկաստանում։
Այսպիսով, հայկական թիմը տարել է 9 հաղթանակ, 1 ոչ–ոքի և 1 պարտություն։
Վերջին տուրից առաջ Հայաստանի հավաքականը կիսել է 1–2–րդ տեղն Ուզբեկստանի հետ։ Չնչին տարբերությամբ նրանց էին հետևում Հնդկաստան–2–ը, Հնդկաստանը (մրցաշարը հյուրընկալող երկրից մասնակցում է 3 թիմ, խմբգր.) և ԱՄՆ–ն։-0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում