Ձյուդոիստ Արտյոմ Ղալաչյանը դարձել է Եվրոպայի գավաթի բրոնզե մեդալակիր

13.02.2023, 11:22
Հայաստանի ձյուդոյի հավաքականի անդամ Արտյոմ Ղալաչյանը մեդալ է նվաճել Եվրոպայի գավաթում
Ձյուդոիստ Արտյոմ Ղալաչյանը դարձել է Եվրոպայի գավաթի բրոնզե մեդալակիր
ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանի ձյուդոյի հավաքականի անդամ Արտյոմ Ղալաչյանը մեդալ է նվաճել Եվրոպայի գավաթում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում կայացած Եվրոպայի գավաթի բաց առաջնության 66 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Արտյոմ Ղալաչյանը դարձել է մրցաշարի բրոնզե մեդալակիր:

EUROPEAN OPEN 2023 մրցաշարում Հայաստանն ուներ 4 ներկայացուցիչ` 60 կգ Գասպար Հայրապետյան, 66 կգ Արտյոմ Ղալաչյան, 73 կգ քաշայիններ Արսեն Ավետիսյան և Ֆերդինանդ Կարապետյան:–0–