Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերային արժեքը հասել է ռեկորդային ցուցանիշի
15.02.2016,
17:23
Դորտմունդի «Բորուսիայի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերային արժեքը բարձրացել է 6 միլիոն եվրոյով՝ հասնելով 28 միլիոն եվրոյի:

ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Դորտմունդի «Բորուսիայի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերային արժեքը բարձրացել է 6 միլիոն եվրոյով՝ հասնելով 28 միլիոն եվրոյի, հայտնում է armfootball.com-ը` հղում անելով Transfermarkt.de կայքին:
Հրապարակման համաձայն, սա Մխիթարյանի համար ռեկորդային ցուցանիշ է:
Հավելենք՝ ընթացիկ մրցաշրջանում Մխիթարյանն անցկացրած 33 խաղում խփել է 18 գոլ և կատարել է 17 գոլային փոխանցում:-0-
Հրապարակման համաձայն, սա Մխիթարյանի համար ռեկորդային ցուցանիշ է:
Հավելենք՝ ընթացիկ մրցաշրջանում Մխիթարյանն անցկացրած 33 խաղում խփել է 18 գոլ և կատարել է 17 գոլային փոխանցում:-0-