ՀՀ-ում առաջին անգամ կանցկացվեն միջազգային հեծանվային առաջնություններ (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ Եվրոպական հեծանվասպորտի ֆեդերացիայի նախագահ Էնրիկո Դելա Կասան և միության գլխավոր քարտուղար Ալասդեր Մակլենանին առաջին անգամ այցելել են ՀՀ:
Ինչպես հայտնում է ՀՀ հեծանվային մարզաձևերի ֆեդերացիան, արդյունավետ հանդիպումներ են անցկացվել Հայաստանի հեծանվային մարզաձևերի ֆեդերացիայի նախագահ Արա Սադոյանի հետ:
Կա նախնական պայմանավորվածություն` ՀՀ-ում անցկացնելու հեծանվահրապարակի երիտասարդների առաջնություն և այլ միջազգային մրցաշարեր, ինչպիսին է BMX Freestyle park առաջնությունը:
Ավելի վաղ հաղորդել էինք, որ աշխարհահռչակ Velosolutions UCI փամփթրեք մրցաշարը առաջին անգամ կանցկացվի Վանաձորում։ Միջազգային հեծանվային միություն՝ UCI-ը, Velosolutions ընկերության հետ համատեղ Վանաձորում կանցկացնի միջազգային մրցաշարի որակավորման փուլ՝ Pump for Peace ուղությունը։ Մրցաշարը տեղի կունենա օգոստոսի 9-ին, Վանաձորի «Boo Mountain Bike Park» հեծանվային այգում։