Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը՝ Եվրոպայի եռակի չեմպիոն

31.05.2025, 16:56
Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը հռչակվել է Եվրոպայի չեմպիոն
Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը՝ Եվրոպայի եռակի չեմպիոն

ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը հռչակվել է Եվրոպայի չեմպիոն։ 

Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի առաջատար, Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն Արթուր Դավթյանը ոսկե մեդալ է նվաճել Գերմանիայի Լայպցիգ քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնության հենացատկի վարժության եզրափակչում՝ կարիերայում երրորդ անգամ հռչակվելով Եվրոպայի չեմպիոն, հաղորդում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։ 

Հայաստանի ներկայացուցիչներից ավելի վաղ ԵԱ-ի չեմպիոնությունը նվաճել էր նաև Համլետ Մանուկյանը, Մամիկոն Խաչատրյանը դարձել էր արծաթե, իսկ Արթուր Ավետիսյանը՝ բրոնզե մեդալակիր: