Հայաստան - Պորտուգալիա հանդիպման տոմսերի վաճառքը դեռ չի մեկնարկել. վաճառվող տոմսերը կեղծ են․ ՀՖՖ

22.05.2025, 19:27
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան զգուշացնում է, որ Հայաստան - Պորտուգալիա հանդիպման տոմսերի վաճառքը դեռ չի մեկնարկել
Հայաստան - Պորտուգալիա հանդիպման տոմսերի վաճառքը դեռ չի մեկնարկել. վաճառվող տոմսերը կեղծ են․ ՀՖՖ

ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան զգուշացնում է, որ Հայաստան - Պորտուգալիա հանդիպման տոմսերի վաճառքը դեռ չի մեկնարկել։ 

Ֆեդերացիայից հայտնում են, որ համացանցում հայտնվել են կայքեր, որոնք վաճառում են Հայաստանի ազգային հավաքականի հանդիպումների տոմսեր։ 

«Տեղեկացնում ենք, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան չի համագործակցում այդ կայքերից որևէ մեկի հետ։Հայաստան - Պորտուգալիա հանդիպման տոմսերի վաճառքը դեռ չի մեկնարկել: Հայաստան - Պորտուգալիա հանդիպման՝ այդ բոլոր կայքերում, մասնավորապես, https://ticket-am.com/ վաճառվող տոմսերը կեղծ են», – նշվում է ֆեդերացիայի հայտարրաության մեջ։ 

Ֆեդերացիայից նաև տեղեկացնում են, որՀայաստան – Պորտուգալիա հանդիպման, ինչպես նաև Հայաստանի ազգային հավաքականի բոլոր հանդիպումների տոմսերի վաճառքի մեկնարկից առաջ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հանդես է գալիս պաշտոնական հայտարարությամբ ՀՖՖ պաշտոնական կայքում և սոցիալացական ցանցերի էջերում, իսկ վաճառքը իրականացվում է բացառապես https://tickets.ffa.am/ կայքում:

   «Խնդրում ենք բոլորին զգուշանալ https://ticket-am.com/ և անհայտ ծագման այլ նմանատիպ կայքերից, վստահել միայն պաշտոնական աղբյուրների տրամադրած տեղեկատվությանը», – նշվում է ՀՖՖ–ի հայտարարության մեջ։