Նաիր Թիկնիզյանը շուտով կլքի «Լոկոմոտիվը»
23.05.2025,
13:37
Հայտնի է, թե ինչ է որոշել Թիկնիզյանը

ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Թիկնիզյանը շուտով կլքի ակումբը, բայց կշարունակի հանդես գալ Ռուսաստանի Պրեմիեր Լիգայում:
Այս մասին հայտնում է armsport–ը՝ հղում անելով լրագրող Հրաչ Խաչատրյանին:
Ավելի վաղ Թիկնիզյանը հայտնել էր խաղաժամանակի պակասից իր դժգոհության մասին և մտադիր է դիմել ակումբի ղեկավարությանը՝ պայմանագիրը խզելու խնդրանքով:
26-ամյա պաշտպանը «Լոկոմոտիվին» միացել է 2021 թվականին՝ տեղափոխվելով մոսկովյան ԲԿՄԱ-ից: Ըստ Transfermarkt վերլուծական պորտալի՝ նրա տրանսֆերային արժեքը կազմում է 6 միլիոն եվրո:
2024/25 մրցաշրջանում Թիկնիզյանը «Լոկոմոտիվի» կազմում մասնակցել է 33 խաղի՝ խփելով 2 գոլ և կատարելով 4 գոլային փոխանցում: