Հայտնի է`որքան է ցանկանում ստանալ Մխիթարյանը «Արսենալում»

17.01.2018, 13:15
Հայտնի է, թե որքան աշխատավարձ է ցանկանում ստանալ Հենրիխ Մխիթարյանը «Արսենալում»։
Հայտնի է`որքան է ցանկանում ստանալ Մխիթարյանը «Արսենալում»

ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Նախօրեին անգլիական մի շարք լրատվամիջոցներ հայտնեցին, որ «Մանչեսթեր Յունայթեդը» և «Արսենալը» շուտով կհայտարարեն աղմկահարույց փոխանակման մասին, որի համաձայն ՄՅՈւ–ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը տեղափոխվում է «Արսենալ», իսկ «զինագործների» հարձակվող Ալեքսիս Սանչեսը համալրում է «կարմիր սատանաների» շարքերը:

Հաղորդվեց նաև, որ Սանչեսն արդեն տվել է իր համաձայնությունը, այժմ գործարքի իրականացումը Մխիթարյանի ձեռքերում է:

Ինչպես Twitter-ի իր էջում նշում է Calciomercato իտալական մարզական կայքի թղթակից Մատեո Պեդրոսին, Հենրիխ Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլան դանդաղեցնում է «Արսենալի» և «Մանչեսթեր Յունայթեդի» միջև գործարքի ընթացքը։

«Նա պնդում է, որ Մխիթարյանը պետք է Ալեքսի չափ աշխատավարձ ստանա։ Սանչեսն արդեն համաձայնացրել է պայմանները ՄՅՈւ–ի հետ, բայց սպասում է Ռայոլայի գործարքի ավարտին», – գրել է Պեդրոսին` նշելով, որ դրա համար համբերություն է հարկավոր։

Հիշեցնենք, որ Ռայոլան ավելի վաղ հայտարարել էր, որ ՄՅՈւ-ն չի գնի Սանչեսի տրանսֆերն այնքան ժամանակ, մինչև Մխիթարյանը չհամաձայնեցնի պայմանագրի կետերը «Արսենալի» հետ:

Sillyseason.com–ի հաղորդմամբ, Սանչեսն «Արսենալում» շաբաթական վաստակում է 130.000 ֆունտ ստեռլինգ։–0–