Հենրիխ Մխիթարյանի ու Ալեքսիս Սանչեսի տեղափոխության հարցը գրեթե լուծված է

16.01.2018, 20:47
Անգլիական մի շարք լրատվամիջոցներ տեղեկացնում են, որ տրանսֆերն արդեն տեղի է ունեցել և այսօր դրա մասին կհայտարարվի պաշտոնապես:
Հենրիխ Մխիթարյանի ու Ալեքսիս Սանչեսի տեղափոխության հարցը գրեթե լուծված է

ԵՐԵՎԱՆ, 16 հոնվարի. /Նովոստի–Արմենիա/. «Մանչեսթեր Յունայթեդը» և «Արսենալը» շուտով կհայտարարեն աղմկահարույց փոխանակման մասին, հաղորդում է armsport–ը` հղում անելով  Sky Sports–ին։

Անգլիայում համոզված են, որ ՄՅՈւ-ի 28-ամյա հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ժամեր հետո կուղևորվի Լոնդոն` «Արսենալ», իսկ «զինագործների» հարձակվող Ալեքսիս Սանչեսը կհամալրի «կարմիր սատանաների» շարքերը:

Չիլիացի խաղացողն արդեն տվել է իր համաձայնությունը, այժմ գործարքի իրականացումը Մխիթարյանի ձեռքերում է:

Загружается новость ... "Лево"

Հայաստանի ընտրանու կիսապաշտպանը դեռևս վերջնական որոշում չի կայացրել, սակայն նշվում է, որ բանակցությունները լավ են ընթանում, և 28-ամյա ֆուտբոլիստի բոլոր պահանջները լոնդոնյան ակումբը պատրաստ է բավարարել:

Sky Sports-ը նշում է, որ ակումբները ցանկանում են փոխանակվել ֆուտբոլիստներով` առանց հավելյալ գումար վճարելու:

Անգլիական մի շարք լրատվամիջոցներ տեղեկացնում են, որ տրանսֆերն արդեն տեղի է ունեցել և այսօր դրա մասին կհայտարարվի պաշտոնապես:–0–