Հայտնի է լեգենդար դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնի կարիերայի ավարտի ժամկետը

01.04.2016, 16:25
Ջանլուիջի Բուֆոնը սահմանել է Իտալիայի առաջնության ռեկորդ` ըստ «չոր» սերիայի երկարատևության:
Հայտնի է լեգենդար դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնի կարիերայի ավարտի ժամկետը

ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Իտալական «Յուվենտուս» ֆուտբոլային ակումբի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը կավարտի իր կարիերան երկու տարուց` 40 տարեկանում: ՏԱՍՍ–ի հաղորդմամբ` այս մասին նա հայտնել է բրիտանական The Sun հրատարակչությանը:

Ջանլուիջի Բուֆոնը սահմանել է Իտալիայի առաջնության ռեկորդ` ըստ «չոր» սերիայի երկարատևության:

Բացի այդ, 38-ամյա դարպասապահը հայտարարել է, որ կարիերայի մնացած մասը նախատեսում է անցկացնել «Յուվենտուսում», ապա` դառնալ սկաուտ ԱՄՆ-ի կամ Չինաստանի ակումբներում:

«Նույնիսկ եթե ինձ առաջարկեին ներկա աշխատավարձի կրկնապատիկը, ես, միևնույնն է, կմնայի «Յուվենտուսում», - ասել է Բուֆոնը։

«Մինչև 40 տարեկանը ես ուզում եմ բարձր մակարդակի վրա խաղալ», – ավելացրել է դարպասապահը։

Բուֆոնը «Յուվենտուսի» կազմում ութ անգամ նվաճել է երկրի առաջնությունը (2001/02, 2002/03, 2004/05, 2005/06, 2011/12, 2012/13, 2013/14, 2014/15) և մեկ անգամ Իտալիայի Գավաթը (2014/15): Իտալիայի հավաքականի հետ միասին 2006 թ.-ին Բուֆոնը դարձել է աշխարհի չեմպիոն:

Այս տարվա մարտի 20-ին «Տորինոյի» հետ խաղի ժամանակ Բուֆոնը սահմանեց «չոր» սերիայի երկարատևության ռեկորդ: Նա գնդակ բաց չի թողել 926 րոպե խաղային ժամանակի ընթացքում: -0-