ԵՐԵՎԱՆ, 27 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Ունայի Էմերին ցանկանում է վաճառել Մխիթարյանին ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ:
Ըստ «Матч-ТВ»-ի աղբյուրների, «Արսենալի» ղեկավարությանն անհրաժեշտ է բեռնաթափել ֆինանսական հաշվետվությունը` բարձր վարձատրվող խաղացողների վաճառքի միջոցով:
Պարբերականը նշում է, որ Մխիթարյանը շաբաթական ստանում է 200 հազար ֆունտ:
Ըստ տեղեկատվության, ներկա պահին «Արսենալը» բավական միջոցներ չունի ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կազմն ուժեղացնելու համար, հաշվի առնելով, որ կիսապաշտպան Ահարոն Ռեմսին անցնում է «Յուվենտուս», 36-ամյա դարպասապահ Պետր Չեխը հայտարարել է կարիերան ավարտելու մասին, իսկ հարձակվող Դենի Ուելբեքը նույնպես կարող է հրաժեշտ տալ թիմին:
30 մրցաշրջաններց հետո «Արսենալը» գտնվում է Անգլիայի առաջնության մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականում` իր ակտիվում ունենով 60 միավոր:-0-