Հենրիխ Մխիթարյանի խաղաշապիկն ամենավաճառվողներից է Անգլիայում

16.10.2016, 11:30
Բրիտանական «The Sun»-ը ներկայացրել է Պրեմիեր լիգայի այն 20 ֆուտբոլիստներին, որոնց խաղաշապիկներն ամենաշատն են վաճառվում:
Հենրիխ Մխիթարյանի խաղաշապիկն ամենավաճառվողներից է Անգլիայում
ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Բրիտանական «The Sun»-ը ներկայացրել է Պրեմիեր լիգայի այն 20 ֆուտբոլիստներին, որոնց խաղաշապիկներն ամենաշատն են վաճառվում:

Դրանց թվում է «Մանչեսթեր Յունայթեդի» ու Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով 19-րդ տեղում է, գրում է armsport–ը։

Առաջին ու երկրորդ տեղերում են նրա թիմակիցները՝ Պոլ Պոգբան ու Զլատան Իբրահիմովիչը: Նրանց հաջորդում են Ալեքսիս Սանչեսը, Մեսութ Օզիլը, Ֆիլիպե Կոուտինյոն, Դավիդ դե Խեան, Սադիո Մանեն, Դիմիտրի Պայեն, Էդեն Ազարը և Մարկուս Ռեշֆորդը:–0–