Զինծառայությունից վերադարձած մանկատան նախկին սանը դրսում է գիշերում․ նախարարությունը պարզաբանում է (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի․ /Նովոստի-Արմենիա/․ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը պարզաբանել է սոցցանցերում բազմաթիվ օգտատերերի կողմից տարածված գրառումը։
Օրերես Facebook-յան օգտատերերը տարածում էին մի լուսանկար, որում երիտասարդը պառկած է գոտնին և փող է մուրում։ Նրա կողքին դրված ստվարաթղթի վրա գրված է․ «․․․Ապրել եմ մանկատանը, գնացել եմ ծառայել-եկել եմ, հայտնվել եմ դրսում․․․»
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը նշել է, որ քաղաքացին՝ որպես մանկատան շրջանավարտ, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից 09.03.2020 թ.-ին ստացել է բնակարանի գնման վկայագիր:
18.08.2020 թ.-ին քաղաքացին ևս մեկ անգամ դիմել է նախարարություն՝ նշելով, որ կորցրել է փաստաթղթերը, և խնդրել իրեն տրամադրել ԲԳՎ-ի կրկնօրինակը:
Քաղաքացուն առաջարկվել է նաև աշխատանք, քաղաքացին դրանից ևս հրաժարվել է:
«Քաղաքացուն՝ ԲԳՎ կրկնօրինակի տրամադրման գործընթացը՝ սահմանված կարգով, իրականացվում է: Օրերս նրան կտրամադրվի փաստաթղթի կրկնօրինակը»,- ասվում է հաղորդագրության մեջ:-0-