Time ամսագիրը 2020 թվականն անվանել է պատմության մեջ ամենավատ տարին

05.12.2020, 21:52
Ամերիկյան Time ամսագիրը 2020 թվականն անվանել է պատմության մեջ ամենավատ տարին
Time ամսագիրը 2020 թվականն անվանել է պատմության մեջ ամենավատ տարին

ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Ամերիկյան Time ամսագիրը 2020 թվականը անվանել է պատմության մեջ ամենավատ տարին և Twitter- ում հրապարակել նոր համարի շապիկը, որի վրա գիծ է քաշած 2020 թվերի վրա:

Ըստ gazeta.ru- ի , շապիկին վերաբերող հոդվածում կինոքննադատ Ստեֆանի Զախարեքը նշել է, որ շատ ավելի բարդ տարիներ են եղել, բայց դժվար թե կենդանի մարդկանցից որևէ մեկը բախվել է կորոնավիրուսի նման համավարակի:

«Եթե 2020-ի հակաուտոպիական ֆիլմ լիներ, ամենայն հավանականությամբ, դուք այն կանջատեիք 20 րոպե հետո: Այս տարին այնպիսի չարագուշակ չի եղել, ինչպիսին հորինված ապոկալիպսիսն է: Բայց, բացի նրանից, որ եղել է ցավով լի, այն խելահեղության աստիճան ամենօրյա էր, ընդ որում առօրյան դարձավ մեր թշնամին », - մեջբերվում է Զախարեկի խոսքերը: -0-