ԵՐԵՎԱՆ, 22 մարտի․ /Նովոստի-Արմենիա/․ Մարտի 15-ին The Guardian հրատարակչությունը Երևանի տրանսպորտի ախտահանման նկարը ներառել է շաբաթվա լավագույն լուսանկարների մեջ։
Երևանի քաղաքապետարանի լուսանկարիչ Արթուր հարությունյանը, ով համարյա 8 տարի զբաղվում է լուսանկարչությամ, պատմել է, թե ինչպես է կարողացել օպերատորի հետ մայրաքաղաքի տանսպորտի ախտահանման հաջող կադր որսալ:
«Ես առաջին անգամ էի նման իրավիճակում հայտնվում, թվում էր, թե մենք ինչ-որ ֆիլմում ենք հայտնվել։ Այդ ամենն օգնեց ստեղծագործական կադր արսալ»,- ասել է Հարությունյանը։
Նրա խոսքով, բոլոր հաջող կադրերը պատահականություն են, իսկ ինքն ուղղակի իր աշխատանքն է կատարել։
Երևանի հասարակակն տրանսպորտն ախտահանվում է ամեն օր՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով։
ՀՀ կառավարությունը մարտի 16–ից ապրիլի 14–ը հայտարարել է արտակարգ դրություն երկրում կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով։
Կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը հաստատվել է մարտի 1–ին, պացիենտն արդեն առողջացել է և դուրս է գրվել հիվանդանոցից։ Վարակակիրների շրջանում են Իրանից և Իտալիայից ժամանած ՀՀ քաղաքացիներ` Երևանի, Էջմիածնի, Մեղրիի և Չարենցավանի բնակիչներ, նրանց հետ շփված անձինք, ինչպես նաև Իտալիայի մեկ քաղաքացի և Ֆրանսիայից ժամանած անձ։ Վարակակիրների մեծ մասը, այդ թվում` դպրոցահասակ երեխան, Էջմիածնի բնակիչներ են, ինչպես նաև Երևանի արտադրամասում վարակակիրների հետ շփված անձինք։–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում