Թանկարժեք Rolex և շատ փող. Դավան ու Ֆիլիպ Կիրկորովը համատեղ տեսահոլովակ են թողարկել (ՎԻԴԵՈ)
23:02
12 Օգոստոսի 2020
ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի./Նովոստի-Արմենիա/. Օլգա Բուզովայի ընկերը, ռուսաստանաբնակ հայազգի բլոգեր Դավիթ Մանուկյանը՝ DAVA-ն, և Ֆիլիպ Կիրկորովը համատեղ թողարկել են «Ռոլեքս» երգի տեսահոլովակը:
Загружается новость ... "Лево"
«Ամառ 2020-ի ամենաթեժ պրեմիերան արդեն Youtube-ում է»,- այսպես է ներկայացրել Կիրկորովը տեսահոլովակն իր Instagram-ում:
Տեսահոլովակի թողարկման կապակցությամբ արտիստը բլոգերին նվիրել է «Rolex» ֆիրմայի օրիգինալ ժամացույց: Instagram-ի աստղն իր էջում հրապարակել է տեսանյութ, որտեղ բացահայտում է իր թանկարժեք նվերը:
Նոր տեսահոլովակը մի քանի ժամում հավաքել է գրեթե 250 հազ. դիտում և 2 հազ. ավելի մեկնաբանություն:
«Կատարավել է ահռելի աշխատանք, և արդյունքը գերազանցել է բոլոր սպասումները: Լավագույն երաժշտություն, լավագույն տեսահոլովակ: Ֆիլիպը ներկայացել է լիովին նոր «թույն» կերպարով, մտել է նոր դպրոց և ցույց տվել բոլորին, թե ով է այստեղ Թագավորը»,- գրել է Մանուկյանը YouTube-ում տեսահոլովակին կից:
Սակայն տեսահոլովակի հասցեին տարատեսակ մեկնաբանություններ են հնչել. որոշները բարձր են գնահատել արտիստների աշխատանքը, իսկ մյուսները համարել են տեսահոլովակը Կիրկորովի հայտնի երգերից մեկի կրկնությունը և նշել, որ ողջ տեսահոլովակի կենտրոնում Կիրկորովն է: -0-
Դետոքս ըմպելիքների օգնությամբ կարելի է ոչ միայն ազատվել ավելորդ կիլոգրամներից, այլև մաքրել օրգանիզմը տոքսիններից, լավացնել դեմքի մաշկի գույնը, ինքնազգացողությունն ու տրամադրությունը։ Եվ այս ամենի համար հարկավոր է ընդամենը երկու օր։
Եթե ցանկանում եք բարեկեցիկ կյանք, մի′ սպասեք, որ փողով ճամպրուկը կընկնի ձեր գլխին, գործեք: Եվ ամենից առաջ փոխեք ձեր հոգեբանությունը, հրաժարվեք կարծրատիպերից, փորձարկեք։ Թերևս այս հարցում ձեզ կօգնեն «Նովոստի–Արմենիա» գործակալության հրահանգները
«Նովոստի–Արմենիա» գործակալությունն ու «Արմենիա Ինշուրանս» ապահովագրական ընկերությունը պարզաբանում են խարդախ սխեմաների հիմնական տեսակները, որպեսզքի դուք չդառնաք նման սխեմայի մասնակից և չհայտնվեք տհաճ իրավիճակում