«Սպանելու արտոնագիր». Իսրայելում ձերբակալվել են 40 բժիշկներ հայկական կեղծ դիպլոմներով (ՖՈՏՈ)

02.12.2018, 20:20
Իսրայելական ոստիկանությունը կիրակի` դեկտեմբերի 2-ի առավոտյան ձերբակալել է 40 բժիշկների, ստաժավորում անցնողների և դեղագործների:
«Սպանելու արտոնագիր». Իսրայելում ձերբակալվել են 40 բժիշկներ հայկական կեղծ դիպլոմներով (ՖՈՏՈ)
ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Իսրայելական ոստիկանությունը կիրակի` դեկտեմբերի 2-ի առավոտյան ձերբակալել է 40 բժիշկների, ստաժավորում անցնողների և դեղագործների, ովքեր ուսման ավարտական դիպլոմ են ստացել Հայաստանի բժշկական և դեղագործական բուհերում: Քննությունը կարծում է, որ դիպլոմները ֆիկտիվ են, քանի որ կասկածյալները դրանք ստացել են` չավարտելով ուսման ամբողջ ժամկետը, հայտնում է vesty.co.il-ը:

«Սպանելու արտոնագիր»

Հետաքննության արդյունքների համաձայն, կասկածյալներն Իսրայելի առողջապահության նախարարությանը ներկայացրել են ֆիկտիվ դիպլոմներ և դրա հիման վրա բուժհաստատություններում աշխատանքի թույլտվություն են ստացել: Բոլոր ձերբակալվածներն Իսրայելի քաղաքացիներ են, արաբական հատվածի ներկայացուցիչներ (իսրայելցի արաբներ): Կասկածյալներից մեկին ձերբակալել են Աշքելոնի «Բարզիլայ» հիվանդանոցում հերթապահելու ժամանակ:



Խարդախների հայտնաբերման оպերացիան ստացել է «Սպանելու արտոնագիր» անվանումը: Ոստիկանությունը համարում է, որ կասկածյալները դիտավորությամբ մոլորության մեջ են գցել Իսրայելի առողջապահության նախարարությունը` ներկայացնելով խարդախ ճանապարհով ստացած կեղծ դիպլոմներ:

Կեղծ դիպլոմավորների մի մասին հաջողվել է հանձնել օտարերկրյա բուհերի բժիշկ-շրջանավարտների քննությունը, որն անցկացվում է Իսրայելում աշխատանքի արտոնագիր ստանալու նպատակով:

Քննության շրջանակում սահմանվել է, որ կասկածյալները սովորել են արտերկրի տարբեր բուհերում: Ուսման արդյունքներով դիպլոմ չստացածները դիմում էին միջնորդին` մահերին, ով անցյալում ինքն էլ չի կարողացել ավարտել ուսումը բժշկական բուհում, բայց իր համար դիպլոմ է «սարքել»:

Загружается новость ... "Право"

Այդ միջնորդն «անհաջողակներին» ծանոթացրել է Հայաստանի բժշկական բուհերի ներկայացուցիչների հետ, որոնց թվում նշվում են «Հայբուսակը», Սուրբ Թերեզայի համալսարանը և Ավանդական բժշկության համալսարանը: Այնտեղ, հավանաբար, համապատասխան պարգևատրության դիմաց դիպլոմներ են «դուրս գրել» և կարճ ժամանակ անց ուղարկել դրանք հասցեատերերին:

Խարդախներն աշխատել են այնպիսի խոշոր հիվանդանոցներում, ինչպիսիք են` «Բարզիլայը», «Կապլանը», «Ասաֆ հա-ռոֆե»` զբաղեցնելով այնտեղ բժշիկների կամ ստաժավորում անցնողների պաշտոններ:

 - рис.1
Իսրայելում բժիշկ աշխատելու թույլտվություն. Ոստիկանության մամուլի ծառայության լուսանկար

Ոստիկանական հետաքննությունը սկսվել է Առողջապահության նախարարությունից ստացված հարցման հիման վրա, որը, անանուն բողոք ստանալով, խնդրել է իրավապահներին ստուգել տեղեկությունը:

Որպես ընտանեկան բժիշկ աշխատող կասկածյալներից մեկի ձերբակալության պահին նրա հայրը փորձել է փախուստի դիմել Կալաշնիկովի և «Կառլ Գուստավ» ինքնաձիգներով:

Եվս մեկ կասկածյալ, ով ներկայանում էր որպես ատամնաբույժ և ուներ սեփական կլինիկա, անցյալում կալանավորված է եղել անվտանգության դեմ հանցագործության համար:

Ոստիկանությունը մտադիր է խնդրել դատարանին կասկածյալների կալանքը երկարացնելու վերաբերյալ:

Սկանդալի նախապատմությունը և Հայաստանի արձագանքը

2017 թվականի մայիսին հաղորդումներ են ստացվել, որ Հայաստանի բժշկական բուհերում ուսումն ավարտած հարյուրավոր իսրայելցիներ չեն կարողանում աշխատանքի անցնել Իսրայելում: Չնայած բուժանձնակազմի պակասին` Առողջապահության նախարարությունը հետաձգում է այդ մասնագետների հավաստագրման քննության անցկացումը: Պատճառը հայկական բուժհաստատություններում «դասավանդման ցածր որակն է»:

Այն ժամանակ Իսրայելի առողջապահության նախարարությունն իրազեկում էր հրապարակել, որ Հայաստանի բժշկական ինստիտուտների շրջանավարտների հավաստագրման ընթացակարգը կարող է երկար տևել: Այդ երկրի բուհերում ուսում սկսել ծրագրող երիտասարդներին առաջարկվել է վերանայել որոշումը, քանի որ ստացած դիպլոմը չի ճանաչվում Իսրայելում:

Загружается новость ... "Лево"

Հավաստագրման քննություններն անցկացվում են տարին երկու անգամ: Քննություններին չմասնակցածները կորցնում էին առնվազն կես տարի: Հայկական բժշկական ինստիտուտների շրջանավարտները վրդովմունք են արտահայտել Առողջապահության նախարարության որոշման վերաբերյալ, պնդելով, որ երբ իրենք գնում էին սովորելու, ԱՆ-ն ճանաչում էր այդ բուժհաստատությունները:

Առողջապահության նախարարությունում պատասխանում էին, որ յուրաքանչյուր դեպք դիտարկվում է անհատական կարգով:

Բացի այդ, գերատեսչությունից նշել են, որ «ավելի մեծ թվով ապացույցներ են ստացվում այն մասին, որ Հայաստանի տարբեր բժշկական ինստիտուտներում ուսումնական ծրագրերը ֆիկտիվ են, հետևաբար, այդ հաստատություններում տրվող դիպլոմները նույնպես ֆիկտիվ են»:

Այս տեղեկության հրապարակումից հետո Հայաստանի կրթության նախարարությունում համաձայնել են ստուգում սկսել («հաշվի առնելով հասարակական մեծ աղմուկը»), սակայն ընդգծել են, որ «նմանատիպ հրապարակումները ստվեր են գցում ոչ միայն Հայաստանի կրթական համակարգի, այլ նաև ամբողջ պետության միջազգային հեղինակության վրա»:

«Վեստիի» թղթակցի հետ զրույցում Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանն իր հերթին պարզաբանել է, որ իր ուսումնական հաստատությունը սկանդալի հետ որևէ առնչություն չունի: Նա նույնիսկ ցույց է տվել փաստաթղթեր, որոնք հաստատում են Իսրայելից ժամանած ուսանողների ուսման և պրակտիկայի առկայությունը:

Ռեկտորը հասկացրել է, որ խոսքը կարող է լինել մասնավոր և անբարեխիղճ բուհերի մասին, որոնք ստվեր են գցում ԵՊԲՀ-ի ` աշխարհի տարբեր երկրներում, այդ թվում` Իսրայելում հաջողությամբ աշխատող շրջանավարտների բարձր հեղինակության վրա:

Կեղծ դիպլոմների հարցը քննարկվել է նաև Հայաստանի խորհրդարանում: Պատգամավոր Մարինա Մարգարյանը կոչ է արել ավելի խիստ քաղաքականություն վարել նման հարցերում և նույնիսկ փակել այդ ուսումնական հաստատությունները, քանի որ նմանատիպ բացահայտումները մեծ հարված են հասցնում երկրի հեղինակությանը:

Նրա խոսքով, փոքր հանրապետությունում այսօր գործում է 5-6 բժշկական բուհ, որտեղ, ըստ էության, չկան անհրաժեշտ ռեսուրսներ բժշկական գործընթաց կազմակերպելու համար: Սուրբ Թերեզայի համալսարանը և ավանդական բժշկության համալսարանն ատամնաբույժեր են պատրաստում: Այդ բուհերը նույնիսկ ինտերնետային կայքեր չունեն:

2017 թվականի հունվարին հայտնի է դարձել, որ Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել է ոչ պետական բուհերի կողմից բարձրագույն կամ մասնագիտական կրթության ստացման վերաբերյալ պետական նմուշի դիպլոմներ տրամադրելու մի շարք դեպքեր:

Մասնավորապես, Հայաստանի ոչ պետական բուհերի մի խումբ ռեկտորներ վաճառում էին կեղծ դիպլոմներ, ավելի ուշ նրանցից երկուսին մեղադրանք է առաջադրվել: Եվ արդեն այդ ժամանակ հայտարարվել է, որ կեղծ դիպլոմներ են ստացել որ միայն Հայաստանի քաղաքացիներ, այլ նաև մի քանի տասնյակ օտարերկրացիներ, այդ թվում` Իրանի, ԱՄՆ-ի, Վրաստանի, Ռուսաստանի, Ուզբեկստանի, Իսրայելի քաղաքացիներ:

ԿԳՆ-ի տվյալներով, 2017-18 ուսումնական տարում հայկական բուհերում սովորել է 2341 օտարերկրացի: -0-