Մասնագիտական կրթությամբ 25-34 տարեկան ԱՄՆ բնակիչների թիվը կրճատվում է. թերթ
ԱՄՆ-ն կորցնում է իր դիրքերը մասնագիտացված քոլեջներ ավարտած մարդկանց թվի համաշխարհային վարկանիշում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով «Վաշինգտոն փոստ» (Washington Post) թերթին:
Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) զեկույցի տվյալների համաձայն, որոնք մեջբերում է հրատարակչությունը, երկիրը չորս դիրքերով նվազել է և 12-ից 16-րդ տեղում է տեղաբաշխվել՝ մասնագիտական կրթություն ունեցող 25-34 տարեկան մարդկանց թվում:
Այդ ցուցանիշով համաշխարհային առաջատարի դիրքերում են Կորեայի Հանրապետությունը, Կանադան և Ճապոնիան, իսկ Միացյալ Նահանգները հայտնվել են Ռուսաստանից, Իռլանդիայից, Նորվեգիայից, Նոր Զելանդիայից, Ավստրալիայից, Դանիայից, Իսրայելից, Բելգիայից, ինչպես նաև Լյուքսեմբուրգի, Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայից և Շվեդիայից հետո:
Ինչպես գրում է «Վաշինգտոն փոստը», ԱՄՆ-ում նման առանցքային ցուցանիշի բացասական դինամիկան հիմնվում է երկու գործոնների վրա՝ Եվրոպայի և Ասիայի երկրներիում քոլեջներ հաճախելու զգալի աճի, ինչպես նաև չորս տարվա ուսուցմամբ Ամերիկայի պատմական կողմնորոշման վրա, այն դեպքում, երբ մյուս երկրների ուշադրության կենտրոնում է երկու տարվա ժամկետը:
Նորվեգիայից հետո ԱՄՆ-ն զբաղեցնում է երկրորդ տեղը՝ 25-64 տարիքի ավագ բնակչության բարձրագույն կրթության մակարդակով: -0-

