Հայաստանին «ջրային ճգնաժամ» չի սպառնում. Բնապահպանության նախարարություն

22.03.2011, 14:07
Հայաստանին «ջրային ճգնաժամ» չի սպառնում. Բնապահպանության նախարարություն
Հայաստանին «ջրային ճգնաժամ» չի սպառնում. Բնապահպանության նախարարություն

Հայաստանին ջրային պաշարների պակաս չի սպառնում, երեքշաբթի լրագրողներին ասաց հանրապետության Բնապահպանության նախարարության ջրային պաշարների կառավարման գործակալության պետի տեղակալ Վոլոդյա Նարիմանյանը։

«Հայաստանի ջրային ռեսուրսները 46 մլրդ խորանարդ մետր են կազմում, որոնցից 35 մլրդ խորանարդ մետրը կազմում է ջրի ազգային պաշարը, այսինքն, այն ծավալը, որն անհրաժեշտ է պետության կենսագործունեության համար։ 1,5 մլրդ խորանարդ մետրը կազմում է ռազմավարական պաշարը, որը կարելի է օգտագործել ճգնաժամային իրավիճակներում»,- նշեց գործակալության պետի տեղակալը։

Նրա խոսքով՝ ռեսուրսների խելամիտ օգտագործման դեպքում Հայաստանին ջրային ճգնաժամ չի սպառնում։ -0-