Երևանում կանցկացվի «Լրատվամիջոցները և ժողովրդավարական գործընթացները Հայաստանում» թեմայով համաժողով
«Լրատվամիջոցները և ժողովրդավարական գործընթացները Հայաստանում» թեմայով համաժողովը կանցկացվի Երևանում հուլիսի 26-ին, այս մասին երեքշաբթի «Նովոստի-Արմենիային» հայտնեցին «Կենտրոնական Ասիայում և Հարավային Կովկասում Կոնրադ Ադենաուերի հիմնադրամի» հասարակայնության հետ կապերի բաժնից։
Համաժողովի բացման ժամանակ ելույթ կունենա հիմնադրամի ներկայացուցիչ Միխաիլ Վինցերը, որից հետո նախատեսված են մասնակիցների զեկույցների ընթերցումները։
Միջոցառման շրջանակներում հանդես կգան ԶԼՄ-երի Կովկասյան ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը «Լրատվամիջոցների զարգացումը Հայաստանում և պետության հասարակական-քաղաքական կայունությունը. լրատվամիջոցները ընտրություններից հետո» զեկույցով, Հետաքննող լրագրողների միության ներկայացուցիչ Լաուրա Բաղդասարյանը «ԶԼՄ-ների ժամանակակից դիմանկարը Հայաստանում. արհեստավարժ չափորոշիչները և էթնիկական նորմերը» զեկույցով, ինչպես նաև Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանը «Հասարակության դերը Հայաստանում ժողովրդավարության զարգացման մեջ. լրատվամիջոցները և ոչ կառավարական սեկտորը» զեկույցով»։ --0—

