Շոկոլադե զգեստների ցուցադրություն է անցկացվել Փարիզում

28.10.2015, 19:56
Salon du Chocolat ամենամյա ցուցահանդեսն է անցկացվել Փարիզում, որի ընթացքում մանեկենուհիները պոդիումի վրա հայտնվել են շոկոլադե զգեստներով։
Շոկոլադե զգեստների ցուցադրություն է անցկացվել Փարիզում
ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Salon du Chocolat ամենամյա ցուցահանդեսն է անցկացվել Փարիզում, որի ընթացքում մանեկենուհիները պոդիումի վրա հայտնվել են շոկոլադե զգեստներով։ Այդ մասին գրում է Lenta.ru–ն` հղում անելով The Telegraph–ին։

Հագուստը ստեղծվել է դիզայներների և շոկոլադ պատրաստող մասնագետների հետ համատեղ։ Միջոցառմանը մասնակցել են Ֆրանսիայի տասնյակ հայտնի դեմքեր կինոաշխարհից, երաժշտության և հեռուստատեսության ոլորտից։ Նրանց թվում է եղել նաև «Միսս Ֆրանսիա 2015» տիտղոսի արժանացած Կամիլա Սերֆը (Camille Cerf) և երգչուհի Alizée–ն, ավելացնում է L’Express–ը։

Le Salon du Chocolat–ն աշխարհում շոկոլադի ամենահայտնի ցուցահանդեսներից մեկն է։ Առաջին անգամ այն անցկացվել է 1995 թվականին և այդ տարվանից ամենամյա է։ Հագուստի ցուցադրությունը, ըստ ավանդույթի, ցուցահանդեսի առանցքային իրադարձությունն է։ Իր գոյության ընթացքում սալոնն անցկացվել է աշխարհի խոշոր քաղաքներում, այդ թվում` Նյու Յորքում, Տոկիոյում և Մոսկվայում։ -0-