ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Շահեկան միություն է սպասվում ապագայում օլիգարխներ Սերգեյ Սարկիսովի և Իգոր Կուդրյաշկինի ընտանիքների միջև։
Սարկիսովի կրտսեր որդին երկար տարիներ ընկերություն է անում Կուդրյաշկինի ժառանգորդ` 19–ամյա երգչուհի և ՄՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողուհի Նաստյա Կուդրիի հետ, իսկ նրանց ծանոթացրել է գործարար Վլադիմիր Կիսելյովի որդին` ՅուրՔիսսը, գրում է Լայֆը։
Նրանց հարաբերությունները դուրս չեն եկել ընկերականի սահմաններից, բայց, ինչպես գրում է Լայֆը, մեկ ամիս առաջ Սարկիսովին հաջողվել է գերել վաղեմի ընկերուհու սիրտը։
Իր 18–ամյակը Սերգեյը նշել է ընկերուհու հետ` պատանի Սարկիսովը 12 միլիոն ռուբլու երեկո է կազմակերպել Sixty նորաձև ռեստորանում։ Այնուամենայնիվ, Նաստյան և Սերգեյն այդքան էլ չեն ցանկանում խոսել իրենց հարաբերություններից, իսկ հանրային միջոցառումներին առանձին են գնում։ -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում