Samsung–ն իր նոր գովազդում համեմատել է իր սմարթֆոնները iPhone–ների հետ (ՎԻԴԵՈ)

12.11.2017, 18:05
Samsung ընկերությունը գովազդային տեսանյութ է հրապարակել, որտեղ  համեմատել է իր սմարթֆոնները և Apple–ի iPhone–ները։

Samsung–ն իր նոր գովազդում համեմատել է իր սմարթֆոնները  iPhone–ների հետ (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ,  12 նոյեմբերի. /Նովոստի Արմենիա/. Samsung ընկերությունը գովազդային տեսանյութ է հրապարակել, որտեղ  համեմատել է իր սմարթֆոնները և Apple–ի iPhone–ները։

Գովազդը կոչվում է «Growing up» («Հասակ առնել») և ցուցադրում է, թե ինչպես են մարդիկ ժամանակի ընթացքում հրաժարվում iPhone–ից` նախընտրելով այլ գաջեթներ։ Բացի այդ, տեսանյութում ցուցադրվում են iPhone–ի թերությունները, որոնցից հաճախ բողոքում են օգտատերերը, օրինակ, խոնավությունից պաշտպանության և ականջակալների ստանդարտ մուտքի բացակայությունը, գրում է gazeta.ru–ն։

Տեսանյութի հեղինակները չեն մոռացել նշել նաև հսկայական հերթերը, որոնք ուղեկցում են iPhone–ի յուրաքանչյուր նոր գաջեթի վաճառքին։  Գովազդը YouTube–յան ալիքում արդեն հավաքել է ավելի քան 15 մլն դիտում։–0–