Ռուսաստանը կարող է արգելել վրացական գինու ներկրումը

26.06.2019, 11:12
Ռուսաստանի և Վրաստանի կոնֆլիկտը կարող է չսահմանափակվել միայն ուղիղ ավիահաղորդակցման արգելքով։
Ռուսաստանը կարող է արգելել վրացական գինու ներկրումը
ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Ռուսաստանի և Վրաստանի կոնֆլիկտը կարող է չսահմանափակվել միայն ուղիղ ավիահաղորդակցման արգելքով։ Ինչպես հայտնի է դարձեկ «Կոմերսանտ»–ին, Ռոսպոտրեբնադզորը սկսել է հետաքրքրվել ռուսական շուկայում վրացական գինու մասնաբաժնով։

Սա կարող է հանգեցնել Վրաստանից գինու ներկրման արգելքի։ Նշվում է, որ վրացական գինին այսօրվա դրությամբ զբաղեցնում է ռուսական ներկրման 17 տոկոսը։

Պաշտոնական հարցումներ այս առիթով դեռ չեն եղել։

Загружается новость ... "Лево"

Հունիսի 20–ին մի քանի հազար ցուցարարներ հավաքվել են Թբիլիսիի կենտրոնում` խորհրդարանի շենքի մոտ, պահանջելով ՆԳ նախարար Գեորգի Գախարիայի ու խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեի հրաժարականը։ ՏԱՍՍ–ի տվյալներով, ցուցարարները փորձել են գրոհել խորհրդարանի շենքը, ոստիկանությունը ցրել է ցույցը` կիրառելով արցունքաբեր գազ, ռետինե փամփուշտներ և ջրցան մեքենաներ։ Հանրահավաքի պատճառը հունիսի 20–ին, Ուղղափառության միջխորհրդանական վեհաժողովի նիստի ժամանակ գրանցված միջադեպն է։

Վեհաժողովի նախագահը ՌԴ Պետդումայի անդամ Սերգեյ Գավրիլովն է։ Վեհաժողովի բյուրոյի հետ վրացի կազմակերպիչների նախնական պայմանավորվածության համաձայն, նիստը պետք է վարեր կազմակերպության քարտուղարներից մեկը, սակայն անսպասելիորեն Վրաստանի խորհրդարանի խոսնակի աթոռը զբաղեցնում է Սերգեյ Գավրիլովը։ Նա ռուսերեն դիմում է հավաքվածներին։ «Եվրոպական Վրաստան» կուսակցության ընդդիմադիրների կարծիքով, Սերգեյ Գավրիլովի նախագահությունը թբիլիսյան վեհաժողովում վիրավորական է։ Ընդմիջման ժամանակ ընդդիմադիրները զբաղեցնում են նախագահության ողջ տարածքն ու թույլ չեն տալիս պարոն Գավրիլովին կրկին նստել աթոռին։ Վեհաժողովի նիստը դադարեցվում է անորոշ ժամանակով։ Մոսկվայի ժամանակով ժամը 19։00–ին Սերգեյ Գավրիլովն ու Պետդումայի մյուս պատգամավորները վերադառնում են Թբիլիսիից։ Հաջորդ օրը Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ կազմակերպվել էր ամբողջովին այլ ակցիա, փողոց էին դուրս եկել երիտասարդները։ Նրանք պահանջում էին ՆԳ նախարարի հրաժարականն ու համամասնական համակարգով խորհրդարանական ընտրությունների անցկացում։ -0-