Ռուս հայտնի հոկեիստ Ալեքսանդր Օվեչկինը 2-րդ անգամ հայրիկ է դարձել (ՖՈՏՈ)

27.05.2020, 20:07
Ես ամենաերջանիկն եմ. ռուս հայտնի հոկեիստ Ալեքսանդր Օվեչկինը 2-րդ անգամ հայրիկ է դարձել. ՖՈՏՈ
Ռուս հայտնի հոկեիստ Ալեքսանդր Օվեչկինը 2-րդ անգամ հայրիկ է դարձել (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի./Նովոստի-Արմենիա/. Հայտնի ռուս հոքեիստ, աշխարհի եռակի չեմպիոն Ալեքսանդր Օվեչկինը երկրորդ անգամ հայրիկ է դարձել:

Իր կնոջ՝ Անաստասիա Շուբսկայայի և նորածին որդու հետ լուսանկարով հոքեիստը կիսվել է Instagram-ում:

«Շնորհակալ եմ, սիրելիս մեր հիասքանչ փոքրիկի համար: Ես ամենաերջանիկն եմ, շատ եմ սիրում ձեզ: Իլյա Ալեքսանդրովիչ Օվեչկին, բարի գալուստ այս հրաշալի աշխարհ, մեր որդի»,- նշել է Օվեչկինն իր էջում: -0-