Փաշինյանն անդրադարձել է Աստվածամոր տաճարի ողբերգությանը. «Հայաստանը կիսում է Ֆրանսիայի զգացումները»

16.04.2019, 11:00
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցություն է հայտնել Փարիզի Աստվածամոր տաճարում տեղի ունեցած ուժեղ հրդեհի կապակցությամբ։
Փաշինյանն անդրադարձել է Աստվածամոր տաճարի ողբերգությանը. «Հայաստանը կիսում է Ֆրանսիայի զգացումները»
ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցություն է հայտնել Փարիզի Աստվածամոր տաճարում տեղի ունեցած ուժեղ հրդեհի կապակցությամբ։

«Անսահման թախիծ է համակում Փարիզի Աստվածամոր տաճարի ներկայիս պատկերը տեսնելիս։
Հայաստանը կիսում է Ֆրանսիայի զգացումները»,– գրել է Փաշինյանը Twitter–ի իր միկրոբլոգում։

Աստվածամոր տաճարը կառուցվել է 12-14րդ դարերում։ Համարվում է Եվրոպայի ամենահայտնի տեսարժան վայրերից մեկը։ -0-