ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի․ /Նովոստի-Արմենիա/․ Հայրենական Մեծ Պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակի ևՄայիսյան տոների կապակցությամբ «ԳեոՊրոՄայնինգ» ընկերութունը միանվագ ֆինանսական աջակցություն ցուցաբերեց պատերազմի վետերաններին և Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների ընտանիքներին՝ իր ներկայության մարզերում։ Այս մասին հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։

Ընդհանուր առմամբ, օգնություն է ցուցաբերվել Հայրենական Մեծ Պատերազմի 11 վետերանների և 113 զոհված ազատամարտիկների ընտանիքի՝ ՀՀ Գեղարքունիքի, Արարատի և Սյունիքի մարզերում: Ընկերությունն ավանդաբար շնորհավորում է վետերաններին մայիսյան տոների կապակցությամբ և ուշադրության կենտրոնում է պահում նրանց սոցիալական խնդիրները:

«Այսօր մենք տոնում ենք Մեծ Հաղթանակի 75-ամյակը։ Մեր վետերանների սխրանքը կանխորոշեց շատ սերունդների համար խաղաղ և արժանապատիվ կյանք, նրանց հնարավորություն տվեց կառուցել և համարձակորեն առաջ գնալ: Եվ այսօր նրանց երեխաները, թոռներն ու ծոռները վստահորեն պահում են այս հաղթակած բարձունքը, աշխատում են իրենց երկրի ներկայի և ապագայի համար, հավատարմորեն ծառայում են Հայրենիքին, պատվով արձագանքում ժամանակակից մարտահրավերներին, երաշխավորում մեր երկրի հաջող զարգացումը, ուժն ու բարգավաճումը: Ես ցանկանում եմ շնորհավորել մեր գործընկերներինև ամբողջ հայ ժողովրդին մայիսի 9-ի՝ հիշարժան իրադարձությունների և հաղթանակի տոնի առթիվ»,- նշել է «ԳեոՊրոՄայնինգ» ընկերության նախագահ Ռոման Խուդոլիյը։
«ԳեոՊրոՄայնինգ» միջազգային հանքարդյունաբերական ընկերության հայաստանյան ակտիվներն են «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» և «Ագարակի պղնձա-մոլիբդենային կոմբինատ» ընկերությունները։
«ԳեոՊրոՄայնինգ» ընկերության ներդրումները գերազանցում են 540 մլն․ ԱՄՆ դոլարը։ Ընկերության հայաստանյան ակտիվներիում աշխատողների թիվը կազմում է մոտավորապես 2500 մարդ։-0-