Լոուքոսթեր «SkyUp»-ը Երևան–Օդեսա-Երևան չվերթեր է մեկնարկում. նվազագույն արժեքը` մոտ 30 հազ դրամ (ՖՈՏՈ)

18.03.2019, 16:34
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի և ուկրաինական «SkyUp» ընկերության միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել:
Լոուքոսթեր «SkyUp»-ը Երևան–Օդեսա-Երևան չվերթեր է մեկնարկում. նվազագույն արժեքը` մոտ 30 հազ դրամ (ՖՈՏՈ)
ԵՐԵՎԱՆ, 18 մարտի. /Նովոստի–Արմենիա/. «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի և ուկրաինական «SkyUp» ընկերության միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել նոր Օդեսա-Երևան չվերթերի մեկնարկի վերաբերյալ: Այդ մասին տեղեկանում ենք «Զվարթնոց» օդանավակայանի Facebook–ի էջից։

Օդեսա–Երևան չվերթի տոմսի նվազագույն արժեքն առանց ուղեբեռի կկազմի մոտ 30 հազար դրամ (շուրջ 60 դոլար), Երևան–Օդեսան` 45-47 հազար (շուրջ 92-96 դոլար), ներառյալ 7 կգ ձեռքի ուղեբեռը։



Սա «SkyUp» ընկերության արդեն երկրորդ ուղղությունն է դեպի Հայաստան։ Ավելի վաղ «Զվարթնոցը» տեղեկացրել էր, որ «SkyUp»–ը կսկսի չվերթեր իրականացնել Կիև–Երևան։ Չվերթերը կիրականացվեն շաբաթական երկու անգամ` երկուշաբթի և ուրբաթ։ -0-