Քիմ Քարդաշյանն Էջմիածնում իր մկրտության կադրերն է ցուցադրել (ՖՈՏՈ)
11.10.2019,
11:18
Քիմ Քարդաշյանն իր Instagram-ում հրապարակել է Էջմիածնում իր մկրտության կադրերը։

ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Ռեալիթի շոուի ամերիկահայ աստղ և բիզնես լեդի Քիմ Քարդաշյանն իր Instagram-ում հրապարակել է Էջմիածնում իր մկրտության կադրերը։

«Շնորհակալություն Հայաստանին այսպիսի անմոռանալի ճամփորդության համար։ Որքան օրհնված եմ, որ մկրտվեցի երեխաներիս հետ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում` Հայաստանի գլխավոր տաճարում, որը երբեմն անվանում են Հայ Առաքելական Եկեղեցու Վատիկան։ Այս եկեղեցին կառուցվել է մեր թվարկության 303 թվականին»,– գրել է նա լուսանկարների մասին։
Քիմ Քարդաշյանը Երևանում էր WCIT-2019 համաշխարհային ՏՏ կոնգրեսին մասնակցելու համար, որն առաջին անգամ անցկացվեց Երևանում հոկտեմբերի 6-9–ը։
Այցի շրջանակում հոկտեմբերի 7–ին Քիմ և Քորթնի Քարդաշյանները մկրտեցին երեխաներին Մայր Աթոռում։ -0-