«Քարդաշյանների ընտանիք»–ի իսլանդական ծաղրանմանության գլխավոր հերոսները կատուներն են (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

22.02.2017, 20:41
Իսլանդիայում «Քարդաշյանների ընտանիքը» ամերիկյան հեռուստաշոուի ծաղրանմանությունը համացանցային իսկական հիթ է դարձել։
 «Քարդաշյանների ընտանիք»–ի իսլանդական ծաղրանմանության գլխավոր հերոսները կատուներն են (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Իսլանդիայում «Քարդաշյանների ընտանիքը» ամերիկյան հեռուստաշոուի ծաղրանմանությունը համացանցային իսկական հիթ է դարձել։

Նախագծի գլխավոր հերոսները ոչ թե մարդիկ են, այլ կատուներ, իսկ շոուն կոչվում է «Կատարշիանս»` «կատու» բառից։

Նոր նախագծի հեղինակները ջանք չեն խնայել և կենդանիների համար ստեղծել են տան փոքրացված կրկնօրինակ, որտեղ կա կատուների բարձրաշխարհիկ կյանքի անհրաժեշտ ամեն ինչ` խոհանոց, երկհարկանի մահճակալներ, չիլաութ–գոտի, ճաշասենյակ, գրում է Լայֆը։



Տունը մի քանի հարկանի է, որոնք միացված են իսկական աստիճանավանդակներով, որոնց շնորհիվ կենդանիները հանգիստ կարող են տեղափոխվել մեկ մակարդակից մյուսը։


Տանը կան նաև ժամանակակից կատուների ժամանցի տարբերակներ` ճանկերի սրիչներ, խաղալիքներ և նույնիսկ կանար մարգագետին տան առջև։



Կատուների կալվածքում ժամանակակից նորոգում է կատարված, պաստառներ, նկարներ պատերին և պատուհաններ` ամեն ինչ, ինչպես մարդկանց մոտ։ Բացի այդ, տանը տեղադրված է երեք տեսախցիկներ, որոնք շուրջօրյա առցանց հեռարձակում են իրականացնում Համացանցում, այնպես, որ ցանկացողը կարող է նախագծի կայքում դիտել, թե ինչով է այժմ զբաղված Կատարշիանս ընտանիքը։