Հիջաբով մահմեդական կինն առաջին անգամ նկարահանվել է Playboy–ի համար (ԼՈՒՍԱՆԿԱՐ)

28.09.2016, 19:45
Լրագրող Նուր Տագոուրին (Noor Tagouri) դարձել է առաջին մահմեդական կինը, ով հիջաբով մասնակցել է Playboy ամսագրի ամերիկյան տարբերակի համար կազմակերպած ֆոտոսեսիային:
Հիջաբով մահմեդական կինն առաջին անգամ նկարահանվել է Playboy–ի համար (ԼՈՒՍԱՆԿԱՐ)
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Լրագրող Նուր Տագոուրին (Noor Tagouri) դարձել է առաջին մահմեդական կինը, ով հիջաբով մասնակցել է Playboy ամսագրի ամերիկյան տարբերակի համար կազմակերպած ֆոտոսեսիային, հայտնում է Lenta.ru–ն։

 - рис.1

«Ահա և այն։ Պատիվ ունեմ պատմելու ձեզ, որ Playboy–ն ինձ դարձնելու է 2016 թվականի Renegades շարքի դեմքը»,– լուսանկարի տակ գրել է 22–ամյա աղջիկը։ Renegades նախագիծը պատմում է երիտասարդների մասին, ովքեր, ռիսկի ենթարկելով ամեն ինչը և նույնիսկ սեփական կյանքերը, զբաղվում են սիրած գործով։

 - рис.2

Լուսանկարներով համարը լույս կտեսնի հոկտեմբերին։

Ֆոտոսեսիայի համար Տագոուրին հագել է ջինս, շապիկ և կաշվե բաճկոն, ինչպես նաև սպորտային կոշիկներ։ Ինչպես գրում է Daily Mail–ը, աղջիկն առաջին մուսուլմանուհին է, ով աշխատում է ԱՄՆ–ի կոմերցիոն հեռուստաալիքի եթերում։

 - рис.3

Տագոուրին հունիսին դարձել է ամերիկյան Newsy տեղեկատվական պորտալի թղթակից։

Հուլիսին հաղորդվել էր, որ Մեծ Բրիտանիայում սկանդալ է տեղի ունեցել լուրերի հաղորդավարուհի Ֆաթիմա Մանջիի շուրջ, ով Նիսի ահաբեկության մասին պատմող կադրում հիջաբով է եղել։

 - рис.4

The Sun տաբլոիդը հրապարակել է իր նախկին գլխավոր խմբագիր Քելվին Մաքենզիի հոդվածը, որում անընդունելի է համարել այն, որ հիջաբով աղջիկը լուսաբանել է մահմոդականի կատարած ահաբեկությունը։ -0-