Հազվագյուտ կենդանիներով բացառիկ էկզոտարիում է բացվել Երևանում (ՖՈՏՈ)
13.12.2017,
20:10
«Զուլանդիա» էկզոտարիումը բացումը կայացավ Երևանի «ՌԻՈ» առևտրի կենտրոնում։
ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի. /Նովոստի Արմենիա/. «Զուլանդիա» էկզոտարիումը բացումը կայացավ Երևանի «ՌԻՈ» առևտրի կենտրոնում։
Էկզոտարիումում ներկայացված են ավելի քան 30 տեսակի հազվագյուտ էկզոտիկ կենդանիներ, ինչպիսիք են` կապիկներ, կոկորդիլոսներ, թութակներ, գաճաճ կենգուրուներ, իգուաններ, օձեր, սարդեր, կարիճներ, ֆենեկ աղվես և այլն։

Էկզոտարիումում երեխաները հնարավորություն ունեն տեսնելու հազվագյուտ կենդանիների, որոնք նախկինում Հայաստանում չեն եղել։ Այստեղ ծրագրվում է նաև դպրոցականների և մանկապարտեզների սաների համար ճանաչողական այցեր կազմակերպել։

Էկզոտարիումի բոլոր կենդանիները բերվել են կենդանաբանական այգիներից, նրանք երբեք չեն ապրել բնական պայմաններում։
Ինչպես «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնեց էկզոտարիումի կենդանիների գծով տնօրեն Կարեն Մարտիրոսյանը, կազմակերպիչները փորձել են անել այնպես, որ «Զուլանդիան» հետաքրքիր լինի ոչ միայն երեխաներին, այնպես էլ մեծերին։ Նա նաև հայտնեց, որ երեխաները կկարողանան շփվել էկզոտիկ կենդանիների հետ։ Ըստ նրա, հետագայում «Զուլանդիայում» ծրագրվում է տարբեր միջոցառումների անցկացում։

«Մենք մտադիր ենք պայմանագրեր ստորագրել դպրոցների հետ և կենսաբանության վերաբերյալ պարապմունքներ անցկացնել։ Բոլոր միջոցառումներն առայժմ մշակման փուլում են»,– ասաց Մարտիրոսյանը։

Էկզոտարիումի տոմսերի արժեքը կազմում է 800–ից 1600 դրամ։ «Զուլանդիայի» պաշտոնական բացումը կկայանա 2018 թվականի հունվարին։ -0-