Հայաստանը հրեաների նկատմամբ ամենաանհանդուրժող երկիրն է. հետազոտություն
30.03.2018,
11:40
Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների թվում Հայաստանի բնակիչները հրեաների նկատմամբ ամենաանհանդուրժողներն են։
ԵՐԵՎԱՆ, 30 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների շրջանում Հայաստանի բնակիչները հրեաների նկատմամբ ամենաանհանդուրժողներն են։ Այդ մասին վկայում են Pew Research Center սոցիոլոգիական հետազոտության արդյունքները։
Pew Research Center–ն ուսումնասիրություններ է կատարել Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի 18 երկրներում` 2015 թվականի հունիսից մինչև 2016 թվականի հուլիսը։
Հրապարակած տվյալների համաձայն, Հայաստանի բնակիչների 32 տոկոսը չէր ցանկանա տեսնել հրեաներին իր երկրի քաղաքացիների շրջանում։
Հակասեմականության ամենացածր մակարդակը, հետազոտության համաձայն, գրանցվել է Ուկրաինայում` 5 տոկոս, այնուհետև Սերբիան և Բուլղարիան` 7–ական տոկոս, Բոսնիայում և Հերցեգովինայում` 8 տոկոս, Խորվաթիայում և Լատվիայում` 9–ական տոկոս։
Հետազոտությունը ցույց է տվել, որ տվյալ տարածաշրջանի որոշ երկրներում յուրաքանչյուր հինգերորդ մեծահասակ ասում է, որ չի ընդունի հրեաներին որպես համաքաղաքացի։
Հակասեմականության առավել բարձր մակարդակ է գրանցվել Էստոնիայում (10%), Վրաստանում, Բելառուսում և Մոլդովայում (13%–ական տոկոս), Ռուսաստանում և Հունգարիայում (14%–ական տոկոս), Հունաստանում (16%), Լեհաստանում (18%), Չեխիայում (19%)։
Հակասեմականության ամենաբարձր մակարդակը գրանցվել է Հայաստանում (32%), Լիտվայում (23%) և Ռումինիայում (22%)։
Միաժամանակ հետազոտության հեղինակները նշում են, որ լեհերի 18 տոկոսը հայտարարել են, որ չէին ցանկանա տեսնել հրեաներին իրենց երկրի քաղաքացիների թվում, և ևս 30 տոկոսն ասել են, որ չեն ընդունի նրանց որպես ընտանիքի անդամներ։
Փաստաթղթում նշվում է, որ տարածաշրջանի գերակշռող կրոնական խմբերի պրիզմայով հրեաների նկատմամբ հայացքների դիտարկման ժամանակ ուղղափառ քրիստոնյաների և կաթոլիկների միջև էական տարբերություններ չկան։
Երկրների միջև զգալի տարբերությունները որևէ կերպ չեն անդրադարձել այն արդյունքների վրա, որոնք ցուցաբերել են ուղղափառ քրիստոնյաները և կաթոլիկները։
Միևնույն ժամանակ, ուղղափառ քրիստոնյաների 17 տոկոսը և կաթոլիկների 16 տոկոսն ամբողջ տարածաշրջանում հայտարարել են, որ չեն ցանկանում, որ հրեաներն իրենց հարևան, ինչպես նաև քաղաքացիներ կամ ընտանիքի անդամներ լինեն։ -0-

Загружается новость ...
"Право"