Հայաստանում ծնելիության մակարդակը յոթերորդ ամիսն անընդմեջ նվազում է

06.09.2024, 10:29
Հայաստանում 2024 թ հունվար-հուլիսին ծնելիության մակարդակը, 2023 թ նույն ժամանակահատվածի համեմատ, 7,6%-ով նվազել է
Հայաստանում ծնելիության մակարդակը յոթերորդ ամիսն անընդմեջ նվազում է

ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի․/Նովոստի-Արմենիա/. Հայաստանում 2024 թվականի հունվար-հուլիսին ծնելիության մակարդակը, 2023 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել է։ Այս մասին են վկայում Հայաստանի ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները։ Հայաստանում այս տարվա հունվարից ծնելիության անկում է գրանցվել։

Նշվում է, որ հաշվետու ժամանակահատվածում ծնվել է 18 632 երեխա, մինչդեռ 2023 թվականի յոթ ամսում գրանցվել է 20 157 նորածին։

Ընդ որում, նշված ժամանակահատվածում գրանցվել է մահացած նորածինների 227 դեպք, ինչը 9,7 տոկոսով ավելի է 2023 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ։

Ընդհանուր առմամբ, 2024 թվականի հունվար-հուլիսին հանրապետությունում մահացել է 15 166 մարդ, ինչը 6,3%-ով ավելի է 2023 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ։

Այսպիսով, կենսունակության գործակիցը՝ ծնելիության թվի հարաբերակցությունը մահացության թվին, այս տարվա հունվար-մայիսին կազմել է 122,9%՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 141,2%-ի համեմատ։