Գիտնականները հայտնաբերել են կորոնավիրուսը ոչնչացնող մթերքը

14.07.2020, 20:59
Գիտնականները հայտնաբերել են կորոնավիրուսը ոչնչացնող մթերքը
Գիտնականները հայտնաբերել են կորոնավիրուսը ոչնչացնող մթերքը

ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի./Նովոստի-Արմենիա/. Ֆրանսիայի Մոնպելիե համալսարանի հետազոտողների խումբը բացահայտել է կորոնավիրուսը «սպանող» մթերք, հաղորդում է Lenta.ru-ն՝ հղում անելով The Sun-ին:

Загружается новость ... "Лево"

Հետազոտության հեղինակների տեղեկություններով, այդ մթերքը կաղամբն է: Գիտնականները բացահայտել ենոր կաղամբի տարբեր տեսակները մեծ ճանաչում են վայելում այն երկրներում, որտեղ կորոնավիրուսից մահացության ցածր ցուցանիշներ են գրանցվել: Օրինակ, Գերմանիայում և Հարավային Կորեայում COVID-19-ից մահացությունը էականորեն ցածր է:  

Նշվում է, որ կաղամբը պարունաում է նյութեր, որոնք կանխարգելում են կորոնավիրուսի ծանր ընթացքը: Այդպես, թթվեցրած կաղամբի մեջ կան հակաօքսիդանտներ, որոնք ամրացնում են օրգանիզմի պաշտպանությունը  հարուցիչներից:

Ավելի վաղ իսպանացի դիետոլոգ  Ալեխանդրո Կանովասը և Պուլմոնոլոգիայի և տորակալ վիրաբուժության իսպանական ընկերության ղեկավար Էվսեբի Չիները նշել են մթերքներ, որոնք օգնում են պաշտպանել թոքերը կորոնավիրուսից: Կանովասի խոսքով, ձուն, ամբողջահատիկ բրինձը, կապույտ ձուկը և ընկույզը կարող են օգնել ամրապնդել շնչառական համակարգը: Չիները բացատրել է, որ թոքերի վիճակի վատթարացման դեպքում օրգանիզմում մեծանում է սպիտակուցների պահանջը: Իսկ, մասնավորապես, ձուն պարունակում է ճարպը լուծող վիտամիններ, ինչպիսիք են վիտամին A-ն, ինչպես նաև որակյալ սպիտակուցներ: -0-